Life.panorama.am-ը գրում է.
Սննդի այնպիսի տեսակներ կան, որոնք թվում է, թե կարելի է օգտագործել հատուկ սննդակարգերի ժամանակ, սակայն, իրականում, դրանք վնաս են հասցնում մեր օրգանիզմին: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք պետք է բացառել առավոտյան նախաճաշին ուտելու ժամանակ:
Վարսակով չրեղեն (մյուսլի)
Մյուսլին պարունակում է մեծ քանակությամբ շարաքավազ, ինչպես նաև այլ հավելումներ, որոնք հարուստ են դատարկ կալորիաներով:
Ջնարակապատ պանիր
Իրականում այս պանիրները ոչ թե կաթնաշոռից են պատրաստվում, այլ շաքարից, իսկ առավել հաճախ ավելացնում են նաև բուսական ճարպեր, կոնսերվանտներ, արհեստական հավելումներ:
Փաթեթավորված հյութ
Այս տեսակի հյութերը պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, ինչպես նաև շաքարավազ:
Հալած պանիր
Ջերմային մշակման անցած պանիրը կորցնում է իր ողջ օգտկարոությունը և դառնում է սովորական յուղային մթերք:
Երշիկ
Դժվար է ասել, որ երշիկները պատրաստված են մսից: Սակայն հայտնի է, որ երշիկները հարուստ են մի շարք հավելումներով, որոնք բարձրացնում են ախորժակը, ինչպես նաև նատրիում նատրիա, որը քաղցկեղի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:



