«Անհայրենիք» Անրի Վեռնոյի պատասխանը... «Անհավատալի է»Panorama.am-ը գրում է.

«2015 թվական: Ապրիլ: Անրի Վեռնոյի փողոց: Երևան: Հայաստան: Անհավատալի է»,-Երևանում Անրի Վեռնոյի անվան փողոցի բացման արարողության ժամանակ ասաց ֆրանսահայ կինոգործչի որդին՝ Պատրիք Մալաքյանը: Նա դժվարությամբ էր խոսում՝ փորձելով պահել հուզմունքը, արցունքները, սակայն ելույթի վերջում դա նրան այլևս չհաջողվեց:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-5-ը Երևանում անցկացվում են Անրի Վեռնոյի օրեր: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մեծանուն արվեստագետի որդին՝ Պատրիկ Մալաքյանը և ընտանիքի մյուս անդամները: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի /հասցե` Ամիրյան 26/՝ հարակից փողոցը կոչվեց Անրի Վեռնոյի անունով, որտեղ բացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: 

«Այսուհետ Անրի Վեռնոյի կյանքի հետագիծը, որը սկսվում է Մարսելի Պարադի փողոցից, գալիս և հասնում  է Երևան՝ երևանյան փողոց, որը կրում է Անրի Վեռնոյի անունը՝ անուն, որը մնայուն տեղ ունի ֆրանսիական կինոյի պատմության մեջ և հայկական գիտակցության մեջ նույնպես: Բացում ենք այս փողոցն ապրիլին՝ ցավի, հիշողության, սրբությունների, հայրենիքով ապրելու ամիս»,- իր խոսքում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: 

Այնուհետև նաև հիշեց Վեռնոյի «Մայրիկ» գրքից մի հատված. «Անրի Վեռնոն 10 տարեկան երեխայի աչքերով նկատում է մի բան: Երբ նա իր ընտանիքի հետ պետք է մուտք գործեր Ֆրանսիա, այն պաշտոնյան, ով ընդունում էր նրանց գործերը, տեսնելով նանսենյան անձնագիրը, իսկ Թուրքիան լքած և հալածական հայերը նանսենյան անձնագրով էին, մուտքի վիզայի վրա խփում է՝ անհայրենիք: Դա իրավական կարգավիճակ էր: Այդ պաշտոնյայի աչքերում ընտանիքն անհայրենիք էր, որովհետև նանսենյան անձնագիր ուներ: Սակայն Անրի Վեռնոյի ամբողջ կյանքն ապացուցեց, որ հայրենիքը նրա մեջ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել