Sekrety-prigotovleniya-risa-700x5121in.am-ը գրում է.

Շրի-Լանկայի քիմիական գիտությունների քոլեջի մասնագետները հորինել են բրնձի պատրաստման նոր եղանակ, որը թույլ է տալիս երկու անգամ կրճատել գործածվող կալորիաների քանակը, ինչը նպաստում է քաշի արդյունավետ նվազմանը։ Նման բրնձի մեկ բաժնում ընդամենը 240 կալորիա կա։ Գիտնականները պարզել են, սննդի պատրաստման հատուկ միջոցի շնորհիվ բրնձի մեջ դիմացկուն օսլայի քանակի մեծացումը կարող է բրնձի մեջ կալորիաների քանակը նվազեցնել 50-60 տոկոսով։ Հետազոտողները փորձն անցկացրել են Շրի-Լանկայից բրնձի 38 տեսակներով, որպեսզի մշակեն բրնձի պատրաստման նոր եղանակ, որը մեծացնում է դիմացկուն օսլայի քանակը։ Արդյունքում մասնագետները խորհուրդ են տալիս գործել հետևյալ կերպ. եռացող ջրի մեջ լցնել մեկ թեյի գդալ կոկոսի յուղ, այնուհետև լցնել կես բաժակ բրինձ և 40 րոպե եփել մարմանդ կրակի վրա, սակայն կարելի է եփել նաև 20-25 րոպե։ Դրանից հետո բրինձը դնել սառնարան՝ 12 ժամով։ Այս գործընթացը բրնձի մեջ 10 անգամ մեծացնում է դիմացկուն օսլայի քանակը։

Կոկոսի յուղը պատրաստման ընթացքում ներթափանցում է օսլայի բյուրեղները՝ փոխելով դրանց կազմությունը։ Արդյունքում օսլան մարսողական ֆերմենտների նկատմամբ դառնում է դիմացկուն։ Դա նշանակում է, որ օրգանիզմը կստանա կալորիաների ավելի քիչ քանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել