Շնորհավոր ՍՈւՐԲ ԶԱՏԻԿ....
Այս օրերին պետք է միմյանց ավետենք Սուրբ հարությունը և հրավիրենք հոգևորականներին, որպեսզի օրհնեն մեր տները:
Այսօր բոլորս միմյանց ողջունում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:
Այսօր խորհուրդ է տրվում մոռանալ հոգսերն ու տրտմությունները և հավատալ, որ հարությալ Փրկիչը մեզ օժտել է մի բալասանով, որն ամոքում է բոլոր վերքերն ու ազատում մեզ ցավերից: Մեզ` քրիստոնյաներիս, ընդամենն առաջարկվում է կիրառել Ոսկե կանոնը. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ Ձեզ անեն, այդպես և Դուք արեք նրանց»: Եվ այդ դեպքում, փնտրենք և կգտնենք, խնդրենք, և կտրվի մեզ, բախենք, ու կբացվի մեր առջև...
Խորհուրդ է տրվում նաև աղոթել միմյանց համար, խաղաղության համար, ամեն ինչի և բոլորի համար: Չէ՞ որ մենք բոլորս, մեկ ենք: Նա էլ մեզանից մեկն էր, որ մեր փրկության համար խաչվեց ու հարություն առավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.kharazyan/posts/746147748836557
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել