Yerkir.am-ը գրում է.
Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այս երեկո կմատուցվի Ճրագալույցի Սուրբ պատարագ, որով ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:
Հարության տոնը սկսվում է այսօր երեկոյան, քանի որ ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո է սկսվում նոր օրը: Ճրագալույցի Սբ Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Սբ Ծննդյան և Սբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է` ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը` երեկոյան, մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/83216.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել