Replik.am-ը գրում է.
ԱՄՆ-ում մեծահասակների համար կայքի սեփականատեր Քևին Բոլերտը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման անձնական տվյալները գողանալու և դրանք հրապարակելու համար:
Սան Դիեգոյի դատախազի պնդմամբ, հենց Բոլերտին են պատկանել UGotPosted.com և changemyreputation.com կայքերը:
Այդ կայքերում տեղադրվել են կանանց ինտիմ լուսանկարներ: Ինչ վերաբերում է դրան, թե ինչպես են այդ լուսանկարները հայտնվել Բոլերտի մոտ, ապա դրանք վերջինիս ուղարկել են անծանոթ տղամարդիկ, ովքեր ցանկացել են այդկերպ վրեժ լուծել իրենց նախկին սիրելիներից: Հենց այդ տղամարդիկ էլ հայտնել են, թե որտեղ է տվյալ կինն աշխատում, նրա անունը, սոցկայքի հասցեն և այլն:
Այս ինֆորմացիան հրապարակվել է առաջին կայքում, իսկ երկրորդ կայքում 300 դոլարի դիմաց առաջարկվել է հեռացնել դրանք:
Ինքը` 28-ամյա Քևին Բոլերտը, չի խոստովանել իր մեղքը: