Hayley_Okines_3255641b1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում մահացել է Հեյլի Օքինսը`«104-ամյա կնոջ մարմին ունեցող» դեռահասը, հաղորդում է The Telegraph-ը: Աղջիկը տառապում էր Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշով, որն օրգանիզմի վաղաժամ ծերացման պատճառ է հանդիսանում:

Նշվում է, որ Օքինսներին ասել են, թե նա 13 տարուց ավելի չի ապրի, սակայն նա ապրել է 17 տարի: Նրա մայրը`Քերի Օքինսը, Facebook-ի իր էջում գրել է, որ աղջիկը մահացել է իր ձեռքերում:

Պարբերականը նաև հիշեցնում է, որ Օքինսը «գրավել է բրիտանացիների սրտերը»: Աղջկա մասին փաստագրական ֆիլմեր են նկարահանվել, իսկ 14 տարեկանում Հեյլին ինքնակենսագրականն է հրապարկել: Նա լողացել է դելֆինների հետ, հանդիպել արքայազն Չարլզին, Քայլի Մինոուգին և Ջասթին Բիբերին:

Արդեն ցավակցական ուղերձ է հղել Progeria Research Foundation-ը: Այնտեղ դեռահասին անվանել են «մեր խելացի, գեղեցիկ և ոգեշնչված հրեշտակային վարդ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել