Արդեն մի ամիս է, ինչ ամեն օր տարբեր կայքերում կարդում եմ, թե որքան են չարաշահում անմոռուկ խորհրդանիշն ու տեղին-անտեղին օգտագործում այն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ընտրված խորհրդանիշը «պապսովի» սիմվոլ է դարձել, և բոլորն իրենց պարտքն են համարում կիրառելու այն՝ որտեղ հարմար են գտնում՝ առանց մի պահ լուրջ մտորելու, թե այն ինչ խորհրդանիշ է, և որտեղ է պատշաճ այն ներկայացնել:
Մեկն իր ավտոմեքենայի կամ բջջայինի վրա է ամրացնում, մյուսը՝ շորերին ու արդուզարդին, մեկ ուրշն էլ անմոռուկի տեսքով տորթ թխում կամ դիմահարդարում: Լավ, իմա՞ստը։
Ասենք, ինչո՞վ է այդ անուղեղ մասսայից տարբերվում մեր հարգարժան Արմենուհի Հովհաննիսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը՝ «Օրրան» կազմակերպության տնօրինուհին:
Խելքը գլխին կնոջ տպավորություն էր թողնում, բայց այս նկարներից պարզ երևում է, որ նա հպարտորեն անմոռուկն ամրացրել է կրցքավանդակին և տժժում է ինչ-որ երգչուհու միջոցառմանը: Ասենք հեչ պարտադիր չէր այդ ժամանցային միջոցառմանը ներկայանալ անմոռուկով, որի խորհուրդը հաստատ ոչ մի կերպ չի ներդաշնակվում այդ միջոցառման մթնոլորտին ու բովանդակությանը: