Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Կարեն Աղամայանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 2 մեդալ: 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում համառ պայքարում, զիջելով ղազախ մարզիկին, նվաճեց արծաթե մեդալ: Անապայում պատվո հարթակ բարձրացավ նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ով արժանացավ բրոնզե մեդալի:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել