136491in.am-ը գրում է.

Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենում յոթ տուրից հետո A մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4,5, Սերգեյ Գրիգորյանցը և Հովհաննես Գաբուզյանը` 4-ական միավոր: Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Իվան Բուկավշինը, Դանիիլ Դուբովը և Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):

B մրցաշարում Տիգրան Քոթանջյանը վաստակել է 5,5 միավոր ու Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) և Լին Չենի (Չինաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Վահե Բաղդասարյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 4,5-ական միավոր:

C մրցաշարում Բորիս Օֆիցերյանը և Արթուր Ղարագյոզյանը վաստակել են 5-ական միավոր: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել