overview5_600

1. Կյանքում միայն երկու հաստատ բան կա. այն, որ մենք ծնվում ենք և որ մեռնում ենք։ Միլիարդատեր Դմիտրի Իցկովը և «2045» նախաձեռնության գիտնականների իր խումբը ցանկանում են խաբել մահվանը՝ մարդու բանականության համար որպես հավերժ բնակարան արհեստական մարմիններ ստեղծելով։

2. Իցկովն ու իր ընկերները կարծում են, որ կարող են ստեղծել մի հոլոգրամ «ավատար», որի շնորհիվ նրանք կարող են անձերի անհատականությունը պահել արհեստական ուղեղում առաջիկա երեք տասնամյակների ընթացքում։

3. «Terasem»-ի «LifeNaut» նախագիծը պնդում է, որ կարող է ցանկացողներին արդեն այսօր երկարակեցություն առաջարկել։ Միակ բանը, որ անհրաժեշտ է անել, «LifeNaut» հաշիվ բացել ու ձեր մասին հնարավորինս շատ ինֆորմացիա ներբեռնելն է։ Ինչպես երևում է, «մտքի ֆայլն» ապագայում կօգտագործվի քեզ վերաստեղծելու նպատակով։

4. Անմահության գաղտնիքը կամ հնարավորությունը գտնելը միայն 21-րդ դարում չէ, որ տարածված է։ Ք.ա. երրորդ դարում Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին սնդիկ էր ներարկվել անմահություն ստանալու համար։ Բնականաբար, դա չէր աշխատել այնպես, ինչպես նա էր սպասում։

5. Հայտնի չէ՝ արդյոք ինչ-որ մեկը փորձել է վերակենդանացնել Ցինին, թե՝ ոչ, սակայն 1980-ականներին մարդաբան ու էթնոբոտանիստ Ուեյդ Դեյվիս Հայիթիում «մահացածների» հարության դեպքեր է փաստագրել։

6. Դեյվիսը պնդում էր, որ ֆուգու ձկան և այլ թունավոր տեսակների մեջ գտնվող նեյրոտոքսին համարվող տետրոդոտոքսինը կենդանի մարդուն ներարկելով՝ վերջինս մահացածի տեսք է ընդունում և կարող է ավելի ուշ «վերակենդանացվել»։

7. Մահացածներին իրականում վերակենդանացնելու գործի վրա էր կենտրոնացած Սովետական Միության փորձարարական հոգեբանության ու թերապիայի ինստիտուտը՝ Սերգեյ Բրյուխոնենկոյի գլխավորությամբ։

8. 1940թ-ին նկարահանված «Օրգանիզմների վերականգնման գիտափորձեր» վերնագրով տեսանյութում հետազոտողները ցույց են տվել օրգանների և նույնիսկ շան կտրված գլուխներին կենդանացնելու փորձերը։


9. 
Իսկ այդ ընթացքում մոլորակի մյուս կողմում օդաչու Չարլզ Լինդբերգը գիտնական Ալեքսիս Կարելի հետ բազմաթիվ հայտնագործություններ ու հետազոտություններ է իրականացրել մարդու կյանքի տևողությունը երկարաձգելու համար, ինչպես օրինակ՝ արհեստական սրտի պերֆուզիայի պոմպի ստեղծման փորձը։ Լինդբերգը մահացավ քաղցկեղից 1974թ-ին։

10. Մինչ մենք՝ մարդիկ, ցանկանում ենք անմահության հասնել, կան օրգանիզմներ, որոնք առանց որևէ ջանքի անմահ են։ 2014թ-ին հետազոտողները, սիբիրյան սառցապատ հողը տաքացնելով, կենդանացրել էին «Pithovirus sibericum» վիրուսը, որը պահպանվել էր հողում 30,000 տարի շարունակ։

11. Գոյություն ունի անմահ մեդուզա «Turritopsis dohrnii», որն ինքնուրույն վերականգնում է իր կյանքի շրջանը։ Հասուն օրգանիզմն իր հին բջիջները փոխարինում է մեկ այլ տեսակի բջիջներով՝ հետ վերադառնալով  երիտասարդ վիճակին։

12. Մեկ այլ անմահ տեսակի ներկայացուցիչներ են բդելոյիդները, բոլորն էգեր են և վերարտադրվում են միանման կլոնային դստրեր ձվադրելով։

13. Հետազոտողները բդելոյիդների օրինակով փորձում են կաթնասուններ կլոնավորել արդեն գրեթե 20 տարի՝ 1996թ-ից սկսած, երբ Իան Ուիլմութի թիմն Էդինբուրգի Ռոսլին ինստիտուտում ստեղծեց Դոլի անունով ոչխարին։

14.  Դոլին տարիքի հետ կապված խանգարումներ ուներ և մահացավ 6 տարեկանում, այն դեպքում, երբ ոչխարները սովորաբար ապրում են մինչև 12 տարի։ Հետազոտողները պարզեցին, որ նրա քրոմոսոմների պաշտպանիչ փականները՝ տելոմերները, որոնք պակասում են տարիքի ընթացքում, ժամանակից շուտ են սկսել կարճանալ։

15. Չնայած Դոլիի կլոնավորումը կենդանիների կլոնավորման էթիկայի բանավեճերի ալիք է բարձրացրել, այնուամենայնիվ, Հարավային Կորեայի «Sooam Biotech» ընկերությունը տնային կենդանիներ է կլոնավորում մոտ 100,000 դոլարով։

16. Մարդու վերարտադրողական կլոնավորումն արգելվում է, սակայն թերապևտիկ կլոնավորումը, երբ հիվանդների բջիջներին գենետիկորեն համապատասխանող բջիջներ են ստեղծվում,  ընդունված է, քանի որ դրանք օգտագործվում են հիվանդությունների բուժման նպատակով։

17Ի տարբերություն այլ տեսակ բջիջների, որոնք ծրագրավորված են որոշակի անգամներ տրոհվելուց հետո մահանալ, ցողունային բջիջներն անմահ են, քանի որ դրանք կարող են տրոհվել ու բազմանալ անվերջանալիորեն։ Ցավոք, այսպես է նաև քաղցկեղային բջիջների դեպքում։

18. Քաղցկեղային բջիջների անմահության ուսումնասիրության ամենահայտնի դեպքը կապված է Հենրիետա Լեքի հետ, ով  մահացավ ողնուղեղի քացկեղից 1951թ-ին։ Նրա քաղցկեղի ուռուցքի բջիջները հավաքվել են բջջային գիծ սկսելու համար, որն անվանել են «HeLa»,  և որը մինչև այսօր ապրում է աշխարհի հետազոտական լաբորատորիաներում։

19. «HeLa»-ի բջջային հիմքի հետազոտությունը մեծ դեր է խաղացել պատվաստանյութերի և ՁԻԱՀ-ի ու քաղցկեղի դեմ պայքարի համար, սակայն ոչ առանց հակասությունների։ Ոչ ոք չի տեղեկացրել կամ ստացել Լեքսի հարազատների համաձայնությունը նրա բջիջներն օգտագործելուց առաջ։

20. Միայն 2013թ-ին՝ նրա մահվանից ավելի քան 60 տարի անց, ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտը համաձայնության է եկել Լեքսի հետնորդների հետ նրա բջիջների ու գենետիկական ինֆորմացիայի օգտագործման շուրջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել