
Այժմ արդեն կարիք չի լինի բարձրակրունկ կոշիկներով ինչ-որ տեղ գնալիս Ձեզ հետ վերցնել ցածրակրունկ կոշիկներ, որպեսզի գոնե հետդարձին փոխեք կոշիկներն ու հանգիստ քայլեք։ Տանյա Հիթ Փերիզը հեղափոխական հայտնագործություն է կատարել. նա ստեղծել է դնովի կրունկներով կոշիկներ։ Կրունկը ձեռքի մի պարզ շարժումով դրվում ու հանվում է։ Ուստի մի քիչ հոգնելուց հետո Դուք կարող եք Ձեր բարձրակրունկ կոշիկները հեշտությամբ վերածել այսպես ասած «տափակ կոշիկների» և հակառակը։ Այս կոշիկներն իրենց տեսակի մեջ առաջինն են։ Դրանց գինը սկսվում է 388 դոլարից։ Կրունկները կարող են հեշտությամբ տեղավորվել պայուսակի կամ կլատչի մեջ՝ հնարավորություն տալով Ձեզ ցանկացած պահի փոխել Ձեր կոշիկի ձևը։

Կոշիկների արտադրությամբ զբաղվող այս կազմակերպության կարգախոսն է «Նույն կոշիկը, տարբեր կրունկներ, անսահմանափակ հնարավորություններ»։ Կոշիկների շարքում ցանկացած ոճի ու ճաշակի մարդ կգտնի իր փնտրած զույգը։ Այս յուրօրինակ արտադրանքի մոդելավորող Տանյա Հիթը վերջին 20 տարիներին ապրել ու աշխատել է Փարիզում, թեպետ ազգությամբ կանադացի է։ Այս 44-ամյա դիզայներն ինքնուս է։ Տանյան երեք երեխաների մայր է։ Բնականաբար, նրանց խնամելու համար հաճախ հարկ է լինում մի լավ վազվզել՝ դպրոց, խանութ, պարապմունքներ... Ուստի դիզայներն այս հայտնագործությունը կատարել է նախ և առաջ ինքն իր համար։
![]() |
![]() |
Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է.
Ես ամենուրեք բարձրակրունկ կոշիկներ էի կրում՝ ռեստորաններում, աշխատավայրում, խնջույքների ժամանակ։ Ես դրանք կրում էի ամենուր, սակայն ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ցավից։ Մի անգամ ես քիչ էր մնում ավտովթարի ենթարկվեի, երբ կոշիկիս կրունկը լռվեց մեքենայի արգելակի տակ։ Ես շարունակ մտածում էի այնպիսի կոշիկի մասին, որը հեշտությամբ կարելի էր բարձրակրունկից վերածել ցածրակրունկի։
Այս գաղափարն իրագործելու համար Տանյայից ու նրա թիմից 2.5 տարի պաանջվեց, սակայն արժեր այդքան ժամանակ ծախսել կանանց փխրուն ոտքերը կրունկների մշտական բեռից ազատելու համար։

![]() |
![]() |
![]() |
![]() |









