Esem.am-ը գրում է.

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը թերևս միշտ է իր ինքնատիպ ոճով տարբերվել: Դեռ «Հայ Սուպերսթար» նախագծին մասնակցելու տարիներին երգչուհին առանձնանում էր մյուս մասնակիցներից՝ իր սանրվածքով, հագուստին նոր տեսք հաղորդելով:

Դեռ այդ տարիներից Լիլիթը չէր թաքցնում, որ իր հագուստի ու աքսեսուարների դիզայնով հիմնականում ինքն է զբաղվում:

Լիլիթի արտաքին տեսքը, հագուկապն այժմ էլ հանրության ուշադրութայն կենտրոնում է: Երիտասարդներն ամեն անգամ անհամբերությամբ են սպասում նրա նոր տեսահոլովակների պրեմիերաներին, որ տեսնեն՝ հերթական անգամ ինչ «զիլ» զգեստով, աքսեսուարով կամ սանրվածքով է նա :)

Լիլիթ Հովհաննիսյան երգչուհին առօրյայում էլ միմյանցից շատ տարբերվող ոճերում է :) Մի օր կարող է փողոց դուրս գալ շրջազգեստով, բարձրակրունկ կոշիկներով, մյուս օրը՝ ջինսե տաբատով, սպորտային համազգեստով ու սնիկերներով:

Լիլիթի առօրյա լուքերը՝ ստորև:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել