Araratnews.am-ը գրում է.

Զատիկին և ապրիլի 7-ին ընդառաջ շուկայում գնային թանկացումներ են նկատվում: Ըստ «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանիˋգնային տատանումները սկսվել են վաղուց և դարձել են պարբերական:

«Նախատոնական թանկացումներ միշտ լինում են: Զարմանալի է, որ այս տարի Զատիկին ընդառաջ մինչև այսօր թանկացում չէր նկատվել: Թանկացումների մեծ մասը պայմանավորված է նրանով, որ շուկայում գործում են մի շարք վերավաճառողներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կարեն Չիլինգարյանը:

Բանախոսը նկատեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, չեն թանկացել ձուն և ձուկը, փոխարենը թանկացել է կանաչեղենը: Սա բանախոսը բացատրում է հետևյալ գործոնով.

«Այս տարի Զատիկին՝ ի տարբերություն նախորդ տարվաˋ գնային տատանումներ քիչ են եղել: Ձուն այս տարի չի թանկացել, որովհետև ձուն արտադրողներից միանգամից փոխանցվում է խանութուներին: Իշխան ձուկը ևս չի  թանկացել, ընդհակառակը նախորդ տարվա համեմատությամբ էժանացել է: Եթե նախորդ տարի իշխանը արժեր  2000 դրամ, այժմ այն արժե 1600-1800 դրամ»»-նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է միամսյակին, ապա բանախոսը նկատեց, որ մարտի 8-ին ընդառաջ թանկացել էր  ծաղիկը, որը հավանաբար ավելի կթանկանա ապրիլի 7-ին ընդառաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել