Պատահական չէ, որ ողջ շոու-բիզնեսն այսօր եկել էր շնորհավորելու այս տաղանդավոր երգչուհուն: ARPI-ն, նույն ինքը` Արփի Շահնուբարյանը, շատ երկար էր սպասել Իր առաջին ձայնասկավառակի ներկայացմանը, և մենք էլ Նրա հետ միասին սպասում էինք այս օրվան: Նույնիսկ միայն ֆոտոսեթում դուք կարող եք նկատել, որ կան անձինք, ովքեր իրոք սիրված և հարգված են իրենց գործընկերների, ընկերների կողմից, իսկ Արփին հենց այդ անձանց թվին է պատկանում: Միջոցառման ողջ ընթացքը ֆոտո/վիդեոշարքով առաջինն առաջարկում եմ դիտել բնականաբար ԿամոԲլոգում...
Շնորհանդեսը տեղի ունեցավ Mezzo ակումբում, ֆոտոսեթում/վիդեոտարբերակում Դուք կտեսնեք բոլոր հյուրերին, կդիտեք Նրանց շնորհավորանքները, իսկ կապված ձայնասկավառակի հետ՝ նշեմ, որ այն Արփիի առաջին ձայնասկավառակն է, որտեղ զետեղված են 12 կատարումներ, ինչպես երգչուհին նշեց՝ հայկական գոհարներ, նոր գործիքավորումներով, նոր մոտեցմամբ... Ի դեպ, եթե նկատեցիք, Արփին սպասում է իր առաջնեկին... դստերը... Կարծում եմ, արդեն իսկ պատկերացնում եք, թե երեկոն ինչ ջերմ էր...