
Life.panorama.am-ը գրում է.

Սիրո խոստովանություն լսելը միշտ էլ հաճելի է, իսկ եթե դա արվում որևէ յուրահատուկ հանգամանքներում, ապա հաճույքն էլ ավելի մեծ է լինում: Վերջին շրջանում նոր միտում է նկատվում, երբ երիտասարդները իրենց զգացմունքները արտահայտում են ինքնատիպ որևէ քայլ անելու միջոցով:
Ստորև ներկայացվում է մի քանի հետաքրքիր պատմություններ, թե սիրո խոստովանությունը ինչպես կարելի է ավելի տպավորիչ դարձնել:
Երիտասարդներին հետաքրքիր ծառայություններ մատուցող ընկերության ներկայացրած պատմություններից մեկն այն մասին է, որ թե ինչպես են ֆիլմ նկարել մի զույգի մասին: Սկզբում տղայի պատմությունների հիման վրա որոշվել է երգ գրել իրենց հարաբերությունների մասին, իսկ հետո արդեն գաղափարը զարգանալով վերածվել է ֆիլմի: Մասնավորապես` ֆիլմում պատմվում է այն մասին, թե ինչպես է տղան հերթով անցնում այն բոլոր վայրերով, որտեղ իրենք հանդիպել, ծանոթացել ու զբոսնել են: Ֆիլմի նկարահանումից հետո տղան մի պատահական օր աղջկան հրավիրում է կինոթատրոն որևէ ֆիլմ դիտելու: Իսկ երբ սկսվում է ֆիլմը աղջիկը զարմանքից կորցնում է խոսելու ունակությունը: Նրան օգնություն ցույց տալու համար ճիշտ ժամանակին վրա է հասնում ամուսնական մատանիով և ծաղկեփնջով տղան:
Մեկ այլ դեպքում` տղան պատմել է, որ իր ընկերուհին երազում է Փարիզ գնալ: Արդյունքում որոշվել է աղջկա համար գաղտնի ուղևորություն պատրաստել դեպի Փարիզ, որտեղ նրան Էյֆելյան աշտարակի վրա սպասելիս պետք է լինի ընկերը, իսկ աղջիկը բնականաբար նախապես չի իմանում այդ մասին: Արդյունքում այդպես էլ լինում է, հաճելի երաժշտության ուղեկցությամբ Փարիզի երկնքում արված սիրո խոստովանությունը անտարբեր չի թողնում աղջկա սիրտը:
Սիրո խոստովանություն նաև կարելի է անել, առանց հսկայական գումարներ ծախսելու: Այդ տարբերակի հետևից է գնացել ընկերության հաճախորդներից մեկը, ով առաջարկել է պատվիրել մեծ պաստառ` վրան գրված իր սիրո խոստովանությունը: Պաստառը տեղ է գտել աղջկա տան մուտքի դիմացի մեծ ծառի վրա` հաճելի անակնկալ մատուցելով աղջկան:
Սիրո խոստովանության մեկ ուրիշ տարբերակ ևս առաջարկում են ընկերության աշխատակիցները: Սիրելիին կարելի է սովորական փոստային նամակով հրավիրել մի գեղեցիկ վայր, իսկ այնուհետև հայտվել ծաղկեփնջով ու մատանիով և իրականացնել նրա կյանքի երազանքը: