Երբևէ եղե՞լ եք Նորքի հոգեբուժարանում: Մի զարմանահրա՜շ, կինոշնի աշխարհ. ոնց որ, ասենք, պատերազմից հետո այցելես՝ ջարդած պատուհաններ, կեղտոտ սենյակներ, «վանյուչկա զուգարան», զուգարանի դեմքով հարցիդ պատասխանող, դեմքիդ չնայող հոգեբույժներ, A4 թղթի վրա գրված «Ընդունարան»:
Դեռ դրսից լսում ես՝ ինչպես ա բուժաշխատողը գոռում՝ «քեզ հանգիստ պահի, անասուն, գլուխդ կջարդեմ», որից հետո նորմալ երկրում ես կհանեի հեռախոսս, կզանգեի ոստիկանություն, ու էդ աշխատողին կզրկեին աշխատելու իրավունքից:
Էս դրախտավայրում ամեն ինչ ոռնում ա էն մասին, որ մարդն արժեք չի առհասարակ, իսկ հոգեկան խնդրով մարդը չի էլ քննարկվում, օրակարգի մեջ չի պարզապես: Պինդ պահենք մեզ էս պոստսովետական էդեմում, չհայտնվենք հոգեբուժարանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lucy.kocharyan?fref=ts
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել