Araratnews.am-ը գրում է.
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ Զատիկը մեր ամենալուսավոր, ամենապայծառ տոներից է:
«Զատիկ բառի հիմքում ազատությունն է` զատվել: Մենք պետք է ազատվենք չարությունից, բացասականից: Այնքան քիչ է լուսավորը մեր կյանքում, որ, կարծում եմ, մենք պետք է ամեն կերպ գտնենք այն: Գտնում եմ, որ եթե տղամարդը տնկում է ծառը, ապա կինը զարդարում է այն: Մենք պետք է կարողանանք զարդարել մեր տները ծաղիկներով և այլն»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով տոնի անցկացման սովորույթներին՝ պատգամավորն ասաց, որ իրենց տանը լինում է շատ կանաչեղեն, մոմեր, ծաղիկներ.
«Փլավ ենք պատրաստում, ձուկ, գինի է լինում, անպայման եկեղեցի ենք գնում: Հատկապես վերջինը շատ եմ կարևորում»,- ասում է նա:
«Քրիստոնեությունից ելնելով` պետք է Զատկի ձուն ներկել կարմիր գույնի, գարնան զարթոնքի հետ նույնացնելով` ծաղկի գույներով: Աշխատեք պահպանել յոթ թիվը, հինգը և երեքը: Մենք այսօր չանչարակ ենք պատրաստելու` չրի յոթ տեսակներով»,- շարունակում է մյուս բանախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին ու հավելում, որ Զատկի սեղանի անբաժանելի մաս են կազմում նաև փլավները` տարբեր տեսակի, շատ կարևոր է նաև տոլմայի առկայությունը:
Ագուլեցու մոտեցմամբ` այս տոնը, բացի քրիստոնեականից, նաև բնության հետ կապված լինելու տոն է:



