Ամեն մի տանտիրուհի չէ, որ կհամարձակվի պատրաստել դասական ֆրանսիական շոկոլադե մուս, քանի որ այն պատրաստում են հում ձվից, ինչն այնքան էլ անվտանգ չէ:

Իսկ օրիգինալ բաղադրատոմսում այն հարկավոր է դնել սառնարան մի քանի օր, իսկ ամեն կին չէ, որ կունենա այդքան համբերություն:

Այս պարզ հնարքի օգնությամբ կիմանաս, թե ինչպես պատրաստել մուս առանց հավկիթի, կրեմի ու կարագի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

200 գրամ մուգ շոկոլադ՝ նվազագույնը 60 % կակաոյի պարունակությամբ
180 մլ ջուր
2 կաթսա ու թաս

Ջուրը լցրեք մեծ կաթսայի մեջ ու մեջը տեղադրեք փոքր թաս:

http://takprosto.cc/wp-content/uploads/shokoladnyi-muss/1.jpg

Այնուհետ դրեք այն սառնարանում: Ջրի մեջ կարող եք ավելացնել սառույցի խորանարդիկներ: Թասը պետք է լավ սառչի:

http://takprosto.cc/wp-content/uploads/shokoladnyi-muss/2.jpg

Վերցրեք ևս մեկ կաթսա, լցրեք 180 մգ ջուր ու ավելացրեք կես մուգ շոկոլադը:

http://takprosto.cc/wp-content/uploads/shokoladnyi-muss/3.jpg

Այնուհետ այն դրեք թույլ կրակի վրա ու խառնեք այնքան ժամանակ, մինչև շոկոլադը հալչի: Այն չպետք է եռա:

http://takprosto.cc/wp-content/uploads/shokoladnyi-muss/4.jpg

Հանեք սառնարանից կաթսան ու տաք շոկոլադը լցրեք սառը թասի մեջ՝ այն չհանելով ջրից: Խառնեք մոտ 10 րոպե: 5-7 րոպեից հետո զանգվածը կսկսի պնդանալ:

http://takprosto.cc/wp-content/uploads/shokoladnyi-muss/5.jpg

Շոկոլադե մուսը կարելի է հյուրասիրել որպես առանձին աղանդեր կամ պաղպաղակի հետ:

Երբ զանգվածը կվերածվի մածուկի, ուրեմն մուսը պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել