bff1in.am-ը գրում է.

Եվրոպացի գիտնականները կապ են գտել ատամների քանակի և որոշ հիվանդությունների զարգացման ռիսկի միջև:

Նման կապ հայտնաբերվել և ապացուցվել է առաջին անգամ:

Մասնագետները հետևել են ավելի քան 50 տղամարդկանց և կանանց ու պարզել, որ ատամների քանակից կարելի է որոշել սրտի իշեմիկ հիվանդություններից մահվան հավանականությունը: Որքան քիչ են սեփական ատամները, այնքան մեծ է ինֆարկտից մահանալու հավանականությունը:

Ստացված արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր սեփական ատամների մեկ երրորդից զուրկ են, 7 անգամ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից, քան նույն տարիքի և սեռի այն մարդիկ, ովքեր գոնե 25 ատամ ունեն՝ հաղորդում է AFP-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել