Werder Bremen v Borussia Dortmund - BundesligaAraratnews.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը հայտարարել է, որ իր օտարերկրացի թիմակիցներին շնորհավորելու համար երգեր է սովորել նրանց ազգային լեզուներով՝ Շինջի Կագավայի համար ճապոներեն, Սոկրատիս Պապաստատոպուլոսի համար՝ հունարեն, Հենրիխ Մխիթարյանի համար՝ հայերեն։

«Երբ ինչ-որ մեկի ծննդյան օրն է թիմում, մյուսները նրա պատվին երգ են երգում։ Դրա համար ես երգեր եմ սովորել հայերեն, ճապոներեն և հունարեն։ Ես հաճախ եմ Պապաստատոպուլոսին խնդրում երգել իր մայրենի լեզվով, քանի որ հունարենը շատ ծիծաղելու լեզու է», – ասել է Շաինը։ Այս մասին հաղորդում է Haberler-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել