Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկին՝ Միշել Օբաման, իր հանրահայտ «Եկե՛ք շարվենք» ծրագրի շրջանակներում պարել է «Ջիմի Ֆալոունի շոուի» ժամանակ։ Նա ներկայացրել է «Մայրիկների պար – 2», որը միտված է ավելացնել կանանց շարժունակությունը և ազատվել ավելորդ քաշից։
Առաջին տիկնոջ շարժումն ուղղված է պայքարելու ավելորդ քաշի, ճարպակալության դեմ՝ քարոզելով առողջ ապրելակերպ և առողջ սննդի օգտագործումը։