Yerkir.am-ը գրում է.
Բրիտանացի շոկոլադագործ Մարտին Չիֆերսը Զատկի տոնին ընդառաջ պատրաստել է աշխարհում ամենաթանկարժեք շոկոլադե ճագարը, տեղեկացնում է Euromag-ը: Շոկոլադե ճագարը 38 սմ բարձրություն ունի, 5 կգ քաշ եւ արժե 49 հազար դոլար: Շոկոլադե ճագարը նման արժեք ունի, քանի որ ոչ միայն տանզանիական ընտիր շոկոլադից է՝ ընկույզներով և ոսկե պատյանով, այլև ճագարի աչքերը զարդարում են երկու խոշոր ադամանդ: Արձանիկը պատրաստված է մեկ օրինակով:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/83166.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել