Խոյ

(մարտի 21-ապրիլի 20) 
Խոյեր, ազատվեք ոտքի վրա ուտելու սովորությունից: Իհարկե, ձեր ժամանակը երբեք չի բավականացնում, ձեզ միշտ սպասում են մեծ գործեր, բայց դա դեռ չի նշանակում, թե պետք է անընդհատ ծամեք, ինքներդ էլ չնկատելով, որ ուտում եք: Սովորություն դարձրեք ուտել օրական գոնե հինգ-վեց անգամ, փոքր չափաբաժիններով՝ բավականություն ստանալով յուրաքանչյուր պատառից: Ու նաև ձեզ հետ աշխատանքի տարեք մի քանի մանդարին կամ մեծ, հյութեղ նարինջ: 

Ցուլ 
(ապրիլի 21-մայիսի 20)

Դուք երբեք պատահական սնունդ չեք ուտում և կարող եք հեշտությամբ հրաժարվել կասկածելի մթերքից, սակայն եթե այն համեղ է՝ ձեզ զսպել չեք կարողանում: Դա էլ հենց ավելորդ քաշի պատճառ է դառնում, առավել ևս, որ աստղերը հաճախ են Ցուլերին ճոխ մարմին պարգևում: Հետևաբար՝ զսպվածություն, զսպածություն և դարձյալ զսպվածություն: Համառություն դուք ունեք, այդ պատճառով էլ հեշտությամբ կարող եք  սննդակարգ պահպանել: Իսկ որպեսզի ձեզ ոչինչ չգայթակղի՝ ձգտեք այդ ժամանակահատվածում տան համար չգնել այն մթերքները, որոնք ամենից շատ եք սիրում: 

Երկվորյակներ 
(մայիսի 21-հունիսի 21) 

Երկվորյակներ, բավական է ենթարկվեք ստամոքսային քմահաճույքներին: Չիփսեր, կոնֆետներ և շոկոլադներ... Այդ ամենը շատ համեղ է, բայց այդպես դուք երբեք չեք ազատվի  ավելորդ կիլոգրամներից: Ձեր պայուսակում միշտ պահեք ընկույզ և չիր՝ և համեղ են, և չեն գիրացնում: Բայց, բնականաբար, դրանք նույնպես չարաշահել չի կարելի: Նաև ձգտեք անտեսել սովի զգացողությունը: Մի բաժակ տաք ջուր խմեք՝ դա կխաբի ստամոքսին և կուշտ լինելու զգացողություն կստեղծի: Ուշադրությունը շեղելու համար զբաղեցրեք որևէ հետաքրքիր գործով: 

Խեցգետին 
(հունիսի 22-հուլիսի 22)

Ձեր «դժբախտությունները» երկուսն են՝ գերզգացմունքայնությունը և սակավաշարժությունը: Առաջինի հետևանքն այն է, որ տխուր տրամադրությունը դուք «ճնշում» եք ուտելով: Իսկ երկրորդինը՝ որ կերած կալորիաները կուտակվում են ամենաանհամապատասխան տեղում՝ գոտկատեղից ներքև: Առավոտյան լողանալուց 10 րոպե առաջ արեք պարզ վարժություններ: Եվ ձգտեք ավելի քիչ օգտվել տրանսպորտից: Մի քանի կանգառ գնալու համար ամենևին էլ պարտադիր չէ ավտոբուս նստել. քայլեք: Իսկ տրամադրությունը բարձրացնելու համար կերեք մթերքներ, որոնց օգնությամբ օրգանիզմում արտադրվում է սերոտոնին՝ «երջանկության հորմոն»: Շատ միրգ կերեք՝ սալոր, թուզ:

Առյուծ 
(հուլիսի 23-օգոստոսի 22)

Դուք իհարկե սիրում եք համեղ սննդամթերք ուտել, բայց կարող եք ձեզ զսպել: Կերեք միայն բանջարեղեն, մրգեր, ըմպեք հյութեր: Եվ գիշերը սառնարանի վրա փականք դրեք, թե չէ ձանձրանալիս չեք էլ նկատում, թե ինչպես եք կեսգիշերին մոտենում գայթակղությունների այդ գանձարանին և ուտում երշիկ կամ խմորեղեն: Նաև կարգավորեք ուտելու ժամերը: Դուք էությամբ ոգևորվող եք, այդ պատճառով էլ եթե զբաղված եք հետաքրքիր գործով և ոչ ոք ձեզ չի հիշեցնում ուտելու մասին, դուք կարող եք օրերով մոռանալ դա: Բայց հետո լրացնում եք այդ «բացթողումը»՝ ուտելով սովորականից շատ: Սպորտի մասին լռում ենք... Եթե չեք ուզում դրանով զբաղվել, ապա նույնիսկ ավելորդ կիլոգրամները ձեզ չեն ստիպի:

Կույս 
(օգոստ. 23-սեպտ. 22) 

Ձեր հիմնական խնդիրն անհետևողականությունն է: Առողջ կենսակերպի ջատագով եք, բայց անընդհատ չարաշահում եք ֆասթֆուդը: Նաև եթե որևէ մեկի համար ճաշ եփելու անհրաժեշտություն չկա, սկսում եք անկանոն սնվել՝ նախընտրելով կիսաֆաբրիկատները: Մի խոսքով՝ դուք արդեն հասկացաք, թե ինչին ուշադրություն դարձնեք՝ հրաժարվեք արագ սննդից և մի ծուլացեք վիտամինային աղցաններ պատրաստել: Ձգտեք ուտել միշտ նույն ժամին: Իսկ հացադուլ հայտարարել պետք չէ, մեկ էլ տեսաք՝ ձեզ դուր եկավ, և չկարողանաք կանգ առնել: 

Կշեռք 
(սեպտ. 23-հոկտ. 22) 

Կշեռքներ, որոշ ժամանակով դադարեցրեք ձեր մտերիմների համար խոհանոցային գլուխգործոցներ պատրաստելը: Անուշ բույրերը, որոնք տարածվում են ձեր խոհանոցում, չեն նպաստում նիհարելուն: Կերեք պարզ և առողջարար սնունդ: Աղցաններ պատրաստեք  զանազան կանաչիներից՝ դրանք համեմելով կիտրոնի հյութով և ձիթապտղի յուղով: Դա էլ է լավ դաշտ՝ ստեղծագործելու համար: Եթե չեք դիմանում առանց քաղցրեղենի՝ գոնե դրանք թխեք կաթնաշոռի և բնական մրգերի հիմքով: Իսկ մյուս համեղ բաղադրատոմսերը թողեք տոների համար: 

Կարիճ

(հոկտ. 23-նոյ. 21)

Ձեր հետևողականությունը հրաշալի է, բայց կատարելությունը սահման չունի: Սննդից հրաժարվել չարժե, պարզապես զբաղվեք յոգայով: Եվս մեկ միջոց կա, որը կօգնի նիհարել: Պատկերացրեք, որ գնում եք երեկույթի, և ձեր ընկերուհին նայելով ձեր սլացիկ կազմվածքին, սկսում է նախանձից ատամները կրճտացնել: Պատկերացրի՞ք: Հիմա արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա իրականանա: 


Աղեղնավոր 
(նոյ. 22-դեկտ. 21)

Դուք սուր զգացողությունների հայտնի սիրահարներ եք: Եվ սնունդն էլ բացառություն չէ: Եթե ուզում եք նիհարել՝ հրաժարվեք համեմունքներից: Կծու և համեմված սնունդը գրգռում է ախորժակը: Աղի, պղպեղի և զանազան համեմունքների փոխարեն օգտագործեք սոյայի թանձրահյութ: Իսկ սխտորի փոխարեն օգտագործեք իմբիր, այն այրում է ճարպերը: Նաև ձեզ խորհուրդ է տրվում փոփոխություններ կատարել սիրելի ըմպելիքների հարցում: Թունդ թեյը և սև սուրճը ավելի լավ է փոխարինել երիցուկի թուրմով և մրգային կոմպոտներով:

Այծեղջյուր 
(դեկտ. 22- հունվ. 19)

Հաճախ զգացմունքային այծեղջյուրները սեղան են նստում, երբ այնքան հոգնած ու սոված են լինում, որ հազիվ են կարողանում ոտքի վրա մնալ: Հիշեք` ձեզ հակացուցված է ուտել քնելուց առաջ, քանի որ սնունդը չի մարսվի և կվերածվի ճարպի: Ցանկալի է ուտելուց հետո թեթև ֆիզիկական վարժություններ կատարել` էներգիայի ավելցուկը սպառելու համար: Լավագույն տարբերակը մի քիչ զբոսնելն է: Եթե դուք ցանկանում եք արագ նիհարել, ապա  շատ հարմար են ցանկացած ցածրկալորիական սննդակարգերը, օրինակ` խնձորի, հնդկաձավարի, կեֆիրամրգային և այլն: Այծեղջյուրները շատ զգայուն են, և սնունդն անմիջականորեն ազդում է ներքին օրգանների վրա, այսինքն ցանկացած չոր սննդակարգ կարող է խանգարել ոչ միայն աղեստամոքսային համակարգի գործունեությունը, այլև բացասաբար ազդել առողջության վրա: 

Ջրհոս 
(հունվ. 20-փետր. 18)

Ջրհոսներ, ձեզ համար գեղեցկությունը կյանքի պարտադիր պայման է: Այդ պատճառով էլ ձեր առաջ դրեք ոչ թե ֆիզիոլոգիական նպատակ՝ «ուզում եմ նիհարել», այլ գեղագիտական: Օրինակ ձեր իրական չափսից փոքր զգեստ գնեք: Եվ կախեք տանը՝ ամենաերևացող վայրում: Հավատացեք, որ դուք կանեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանաք հագնել այդ զգեստը: Եվ ավելորդ պատառը ձեր կոկորդով չի անցնի նույնիսկ այն ժամանակ, եթե ձեր առաջ դնեն ամենասիրելի կերակրատեսակը: Իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հանկարծ ձեզ կսկսի հաճույք պատճառել: Դուք այնքան եք սիրում յուրատեսակ ամեն ինչը, որ առանց դժվարության կարող եք դիմանալ ուտելու գայթակղությանը:

Ձկներ
(փետր. 19-մարտի 20)

Եթե բժշկական հակացուցումներ չկան՝ արագ նիհարելու համար ընտրեք անալի սննդակարգ: Համապատասխանաբար սննդակարգից հանեք բոլոր ապխտած մթերքները և  հավելանյութերը: Նման սննդակարգով դուք մինչև Ամանոր շատ արագ կնիհարեք՝ առնվազն 5 կիլոգրամ: Կա ևս մեկ սովորություն, որը կարող է ձեզ գիրացնել: Դուք որպես նուրբ հոգի ունեցող մարդ՝ նախընտրում եք սթրեսի ժամանակ ուտել, ասես սննդով փոխարինում եք դրական զգացմունքները: Այդ պատճառով էլ եթե ուզում եք քիչ ուտել՝ ձեր կյանքին վառ գույներ ավելացրեք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել