«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,7 տոկոսով: Առաջին հայացքից թվում է, թե այս ցուցանիշն այդքան էլ մեծ թիվ չէ: Սակայն, եթե այդ թիվը դիտարկում ենք այն տեսանկյունից, որ արտադրության անկումը ենթադրում է սպառողների նվազում, այդ ցուցանիշն առավել քան կարևոր նշանակություն է ձեռք բերում: Ի վերջո, հացը այն եզակի մթերքն է, որը, անկախ գնից, միևնույն է՝ սպառվում է: Իսկ եթե հացի արտադրությունը նվազում է, նշանակում է՝ սկսել է նույնքան քիչ սպառվել:

Մասնավորապես, երբ հացի արտադրության 1,7 տոկոսի անկումը վերածում են սպառողի, ապա ստացվում է, որ 2015-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը, 2014-ի մարտի 1-ի համեմատությամբ, նվազել է մոտ 51 հազարով: Սա՝ նույն է թե, ասենք, որ անցած տարվա համեմատ Հայաստանի առնվազն 50 գյուղ, կամ ասենք՝ Աբովյան քաղաքն ամբողջությամբ դատարկվել և դարձել է անմարդաբնակ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել