Բաղադրությունը

Ձու 10 հատ
Ժելատին 20 գրամ
Հավի արգանակի 2 թեյի բաժակ
Ապուխտ 200 գրամ
Պահածոյացված կանաչ ոլոռ 250 գրամ
Պղպեղ 2 հատ
Մաղադանոս


Պատրաստման եղանակը

Հավի արգանակ եփել, սառեցնել, ժելատինը թրջել նրա մեջ: Մեկ-երկու ժամից ժելատինը դնել կրակին, տաքացնել առանց եռացնելու: Խառնել, մինչև ժելատինը լրիվ լուծվի: Ձվերը լավ լվանալ, չորացնել: Ձվի տափակ ծայրից կտրել, դատարկել, լավ լվանալ: Չորացնելուց հետո կճեպները պատրաստ են: Ապուխտը, պղպեղը կտրատել: Ոլոռը կամ եգիպտացորենը քամել: Կճեպի մեջ դնել կանաչու տերևներ, հերթով լցնել ապուխտը, եգիպտացորենը, պղպեղը, եթե կա՝ տարբեր գույների: Երբ կճեպը լցվի, բաղադրիչների վրա լցնել ժելատինը: Դնել սառնարանի մեջ: Մատուցելուց առաջ կճեպը հեռացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել