Tert.am–ը գրում է.

Ամերիկյան Huffington Post-ն իր ընթերցողների ուշադրությանն է առաջարկել 15 «վայրի» կադր մի սարսափելի ֆիլմից, որը ոչ ոք չի տեսել: Խոսքը 1970-ի «Մռնչյուն» ֆիլմի մասին է: Իսկ դա տեսնող չի եղել, քանի որ ֆիլմի նկարահանումները անասելի ձգձգվել էին, իսկ ֆիլմը, ի վերջո, տապալվել էր:

Աղբյուրը պատկերացում է տալիս, թե ինչ է կատարվել նկարահանման հրապարակում: Այնտեղ հավաքվել են 132 առյուծ ու վագր, հովազ ու ընձառյուծ, մեկ փիղ, 3 ոչխար և շատ ու շատ էկզոտիկ թռչուններ:

Ներկայացված կադրերի հետևում նաև շատ խնդիրներ ու վիրավորումներ են եղել, որոնք միայն կարելի է պատկերացնել:

Իսկ ֆիլմը պատմել է Աֆրիկա ճամփորդած ընտանիքի մասին, գլխավոր դերում Հոլիվուդի աստղ Թիփի Հեդրեն, բյուջեն` 17 մլն ԱՄՆ դոլար: Նկարահանումները տևել են 11 տարի և այդպես էլ չեն ավարտվել: Առյուծների կծոցներից տուժել է գլխավոր դերակատարուհին, նրա դուստր` ապագա դերասանուհի Մելանի Գրիֆիթը և անգամ ռեժիոր Մարշալը: Գրիֆիթի դեպքում անգամ վերականգնողական վիրահատություն էր պահանջվել: Իսկ ռեժիսորը հիվանդանոց էր ընկել կես տարով:

Ընդհանուր առմամբ՝ տուժել է նկարահանող խմբի և դերասանական կազմի 70 անդամ:

Ֆիլմը վերաթողարկվելու է ապրիլի 17-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել