Կարոտ…
Տեսնես ավելի սարսափելի բառ կա՞: Ես հաստատ չգիտեմ:
Անգամ մահը, որ սարսափեցնում է, էլի նույն կարոտի պատճառով է:
Եթե աշխարհից հեռացել է նա, առանց ում կյանքը չես պատկերացրել, հավատա, որտեղ էլ լինի, նա կուզեր լսելի ձայնով ականջիդ կշշնջա. «Ես պատրաստ եմ դրախտը փոխել դժոխքի հետ, միայն թե լինեմ քո կողքին»:
Կարոտն է կյանքի միակ ցավը, այլ տառապանք չկա: Հեռացողներն էլ են կարոտում, այլապես երազում մեզ չեն այցելի:
Հանդիպում ենք, բաժանվում, կարոտում, մեռնում...
Ունայն է, բայց ապրել է պետք՝ թեկուզ ապագայում կարոտից մոխրանալու հեռանկարով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/882968448393100?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել