Համակարգչային աքսեսուարների շուկայում հայտնվել է Apple-ի անլար ստեղնաշար, որի միջոցով օգտագործողն առանցտանից դուրս գալու, հնարավորություն է ունենում շփվելու բնության հետ: Այս նոր աքսեսուարի հեղինակը դիզայներ ՌոբիՏիլտոնն է: Անլար ստեղնաշարը տարբերվում է կառուցվածքի պարզությամբ: Ստեղնաշարի բոլոր դետալները նա լազերիօգնությամբ այրել է երկշերտ փայտի վրա: Կաղապարի հիմքում 0,8 մմ հաստությամբ նուրբ տախտակն է: Անհրաժեշտ ձևը ստանալու համար նա տախտակը թրջել էջրում: Սակայն մամուռը արհեստական է, քանի որ, հեղինակի խոսքերով, Նյու Յորքում բնական մամուռ գտնելը դժվար է:Տիլտոնը կարծում է, որ ժամանակակից տեխնոլոգիական օբյեկտների էսթետիկան բավականին «սառը և անկյանք է»: Նորստեղնաշարն արդեն բավականին արձագանքներ է ստացել, ինչպես փորձագետների, անպես էլ օգտագործողների կողմից:Սակայն դեռևս հայտնի չէ՝ սարքավորումը կհայտնվի վաճառքում, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել