Lurer.com–ը գրում է.

Քրիստոնեությունն առայժմ աշխարհի առաջատար կրոնն Է մնում հետևորդների թվաքանակով, բայց նրան արագորեն հասնում Է իսլամը: Եթե պահպանվեն ներկայիս միտումները, ապա մինչև 2050 թվականը մոլորակի բնակչության մեջ մուսուլմանների և քրիստոնյաների բաժինները գրեթե կհավասարվեն, իսկ մինչև 2070 թվականը մուսուլմանները մեծամասնություն կկազ մեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն Է բովանդակում նոր զեկույցը, որն ապրիլի 2-ին տարածվել Է Վաշինգտոնի Պյուի անվան հետազոտական կենտրոնի պրոֆիլային ստորաբաժանման կողմից:

Այս փաստաթղթի համաձայն՝ 2010 թվականի դրությամբ աշխարհում կար շուրջ 2,2 մլրդ քրիստոնյա: Նրանք կազմում Էին Երկրագնդի ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը (31 տոկոս): Մուսուլմանների մոտ համապատասխան ցուցանիշները նկատելիորեն պակաս Էին՝ 1,6 մլրդ մարդ (23 տոկոսը):

Սակայն իսլամի հետևորդներն ապրում են մոլորակի՝ ժողովրդագրական տեսակետից առավել դինամիկ աճող տարածաշրջաններում: Ամերիկացի մասնագետների գնահատումների համաձայն՝ մինչև 2050 թվականը նրանց ընդհանուր թվաքանակը կավելանա 73 տոկոսով՝ քրիստոնյաների 35 տոկոսի դիմաց: Արդյունքում՝ Երկրագնդի 9,3 մլրդ բնակիչների շրջանում քրիստոնյաների ու մուսուլմանների թիվը գրեթե կհավասարվի՝ 2,8 մլրդ մուսուլման և 2,9 մլրդ քրիստոնյա: Ի դեպ, վերջիններիս շուրջ 40 տոկոսը կապրի Աֆրիկայում, Սահարայից հարավ ընկած շրջանում:

Եվրոպայում ներգաղթի հետևանքով մուսուլմանների բաժինը կկազմի ընդհանուր բնակչության թվաքանակի շուրջ 10 տոկոսը: Մի շարք երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, քրիստոնյաներն այլևս մեծամասնություն չեն կազմի:

ԱՄՆ-ում իսլամը, կրոնի հետևորդների թվով, կդառնա երկրորդը քրիստոնեությունից հետո, առաջ անցնելով հուդայականությունից: Ամերիկայում քրիստոնյաների բաժինը երեք քառորդից կնվազի՝ հասնելով մինչև երկու երրորդ:

Համաշխարհային խոշոր կրոններից միակը, որում Պյուի անվան կենտրոնի հետազոտողներն ընդհանրապես թվաքանակի աճ չեն սպասում առաջիկա չորս տասնամյակներին, բուդդիզմն Է: Դա կապված Է այն բանի հետ, որ բուդդայականների մոտ ծնելիության ամենացածր մակարդակն Է (միջին հաշվով յուրաքանչյուր կնոջը բաժին Է ընկնում 1,6 երեխա) դիտվում հավատացյալների շրջանում: Մուսուլմանների ու քրիստոնյաների շրջանում ցուցանիշներն ամենաբարձրն են՝ համապատասխանաբար 3,1 և 2,7:

Ուշագրավ Է, որ, ըստ Վաշիգնտոնի հետազոտողների կանխատեսումների, ընդհանուր առմամբ աշխարհում նվազելու Է աթեիստների, ագնոստիկների և այն մարդկանց թիվը, ովքեր իրենց ոչ մի կրոնի դեն դասում: Թեև առանձին երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, նրանց բաժինը կաճի:

Նոր զեկույցը հրապարակվել Է Զատիկի նախօրեին, որը ամերիկացի բողոքականներն ու կաթոլիկները պատրաստվում են տոնել առաջիկա կիրակի օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել