Բոնի. «Ես ինձ ոչ թե «քյառթու» եմ համարում, այլ բնավորությանս մեջ այդպիսի գծեր ունեմ»168.am-ը գրում է.

Հարցազրույց «Վիտամին» ակումբի դերասան և սցենարիստ Վահե Բեգլարյանի (Բոնի) հետ: 

- Սանրվածքդ վերջերս մի քիչ փոխել ես, այլևս Բոնի չե՞ս ուզում լինել: 

– Երեք տարի մազերս տենց ավելի կլորավուն պահեցի, հետո մի քիչ ավելի լուրջ տարիք եկավ` դերերը, անընդհատ հումորները մազերիս պահով անցան, ու որոշեցի փոխեմ սանրվածքս. փոխեցի, որովհետև հոգնել էի: 

- Ծանր չէի՞ն նաև: 

– Չէ, ոչ թե ծանր էին, այլ քնելուց էին խանգարում, ու որոշեցի կտրել:

- Հիմա այլևս Բոնի չե՞ս:

– Չէ, դե, բոլորն ինձ որպես Բոնի գիտեն, նույնիսկ մտերիմներս են Բոնի ասում:

- Բայց դեռ խուճուճներդ արտահայտիչ մնացել են, մի օր կհրաժարվե՞ս դրանցից: 

– Դեռ այդպիսի մտադրություն չունեմ, բայց հնարավոր է:

- Տարիքով փոքր ես երևում, շատերը չեն հավատա, որ իմանան՝ 21 տարեկան ես, մտածում են` դեռ դպրոցական ես ու երեխա: Այդ փաստը քեզ չի՞ անհանգստացնում, չե՞ս նեղվում, որ քեզ փոքրի տեղ են դնում:   

Boni (1)

– Դա մի պահ է եղել, երբ ես 19 տարեկան էի, ու շատերը չգիտեին տարիքս, նկար տեղադրեցին ինտերնետում` «ո՞վ գիտի, որ Բոնին 19 տարեկան է», ու բոլորը զարմացել էին, մեկնաբանություններ էին թողել` օ՜, իրո՞ք: Հիմա արդեն սովոր եմ, ով էլ չգիտեր, 70-80%-ը հաստատ էդ նկարից հետո իմացավ, որ տարիքով մեծ եմ: 

- Բայց ոչ բոլորը, հիմա դեռ շատերն են մտածում, որ երեխա ես:

– Դե, ավելի լավ, որովհետև 70-80 տարեկանում 50 տարեկան կերևամ, պլյուս ա, էլի…

- Հարցազրույցներիցդ մեկում ասել ես` քեզ դուր է գալիս ճանաչված լինելը, մի՞շտ ես ձգտել դրան: 


Boni (2)

Boni (6)

– Դե, փոքր հասակում բոլորն էլ ձգտում են դրան, ու նաև ես միշտ սիրել եմ ֆիլմեր նայել ու ձգտել եմ նմանվել այդ ֆիլմերի հերոսներին: Հետո ինձ շատ դուր էր գալիս հումորը, ու ես մեր դասարանում, բակում ճանաչված էի` որպես հումորիստ, և երբ ես դարձա հայտնի, բոլորն ասում էին` սա իսկական քո տեղն է, դու գտար քոնը: 

- Հիմա հայտնի ես, հայտնի լինելը քեզ դո՞ւր է գալիս: 

– Հիմա իմ համար դա արդեն սովորական է դարձել, դուր է գալիս: Իհարկե, շատ դեպքերում նաև խանգարում է, բայց նաև օգնում էլ է, օրինակ, «պասպորտսեղանում». երբ ճանաչում են՝ իմ հերթն առաջ են տալիս: Իսկ խանգարում է նրանով, որ «Սադախլոյից» հագուստ չեմ կարող առնել:

- Տարիներ առաջ «32 Ատամի» կազմակերպած քասթինգին մասնակցեցիր, ու կյանքդ դրանից հետո ամբողջությամբ փոխվեց: Հիմա ի՞նչ ես կարծում`այդ ժամանակ տղաները քեզ ինչո՞ւ ընտրեցին:

– Կարծում եմ` տարբերվող էի, ոչ թե իմ հումորն էր շատ լավը, այլ իմ կերպարը տարբերվող էր շատ, ես նկատի ունեմ իմ խաղը, միմիկաները, երբ ինչ-որ կերպար էին առաջարկում, որ ես խաղայի, տարբերություն կար, իրենք էլ դա նկատում էին, ու այդպես որոշեցին ընտրել ինձ: Նաև կարծում եմ` ընտրեցին, որովհետև կարողանում էի սցենար գրել, ու դա էլ է շատ կարևոր: 

Boni (10)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել