Թիֆլիսում ռուսերեն որ մի բան ես հարցնում, մի այնպիսի ծուռ դեմք են ընդունում, կարծես իրենց ցարը վիետնամցիների թագավորին ա աղաչելով միացրել Վիետնամը: Ու շանսերը՝ ինչ-որ կոնկրետ բան իմանալ, զրոյի մոտ են: Դրա համար միանգամից անգլերենով մի հատ երկար բառապաշարով մի բան հարցրեք, սկզբում դիմացինի աչքերում կկարդաք եվրոպական արժեքների կոնվենցիաները, հետո ամոթխածություն կտեսնեք, իսկ հետո մի տեսակ ամաչկոտ հարց կտան. «А может по-русски говорите?»։
Ու ամեն ինչ արագ տեղն է ընկնում, էլ ուզածդ հասցեն կասեն, էլ տաքսին քո ուզած տեղը կտանի, կարճ ասած, լոխ լյավ ա դառնում:

Ասածս ջահելներին չի վերաբերվում, քանի որ նրանց մեծ մասը ռուսերեն չգիտի, իսկ անգլերենին տիրապետում ա այնքանով, ինչքանով Շմայսը Կաֆկայի գրածներին ա ծանոթ:

Հ.Գ. Մեքենայի մեջ ամրագոտին գցելը պարտադիր ա, բայց նույն մեքենան իրա ուզած վախտով կարող ա ռազվարոտ անի կամ վստրեչնիով քշի:

Կարճ ասած, Երևան, ես քեզ շատ եմ սիրում ! 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել