Fact.am-ը գրում է.
Մեքենան, որում գտնվում էր ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, վթարի է ենթարկվել Մոսկվայում: Գորբաչովը չի տուժել ավտովթարից: Պատահարից անմիջապես հետո նրա հետևից մեկ այլ մեքենա են ուղարկել, նա ինքնուրույն նստել է մեքենան և մեկնել:
Գորբաչովն անձամբ հաստատել է ՃՏՊ-ի փաստը և ընդգծել է, որ պատահարը որևէ անհանգստություն չի պատճառել իրեն, ո’չ ինքը, ո’չ էլ վարորդը չեն տուժել:
Բացի այդ, նախկին գործիչը նշել է, որ ավտովթարը չի խաթարել իր աշխատանքային գրաֆիկը:
«Մեզ ոչինչ չի եղել, մեքենան է վնասվել, վարորդս չի տուժել: Ինձ հետ ուղևորվում էր պահակախմբի սպան, ով մնացել է՝ լուծելու ստեղծված իրավիճակը», – ասել է Գորբաչովը:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/54022
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել