coupleFact.am-ը գրում է.

Սիրահարված մարդը երջանկությունից միշտ պայծառ ու լուսավոր է լինում: Գիտնականները բացատրել են, թե ինչու է այդպես:

Պարզվել է, որ բավարարվածության և ուրախության զգացումը բացատրվում է համապատասխան հորմոնների աշխատանքով: Նյու Յորքի գիտնականները ապացուցել են, որ սիրահարված մարդու մոտ երկրորդ կեսի առակայության դեպքում ակտիվանում են գլխուղեղի այն հորմոնները, որոնք պատասխանատու են ուրախության և հաճույքի հորմոնների աշխատանքի համար:
Գիտնականներն այդպիսի եզրակացության են եկել սիրահար զույգերի կամավոր մասնակցությամբ արված հետազոտությունից հետո: Բացի այդ, ապացուցվել է նաև, որ եթե սիրահարները մի քանի տարի միասին են ապրում, ապա սրրելիին տեսնելիս ակտիվ աշխատում են ուղեղի ևս երկու հատվածներ: Միևնույն ժամանակ արտադրվում են մեծ քանակությամբ հորմոններ, որոնք նպաստում են հանգստության և կապվածության զգացողության առաջացմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել