1054687666Araratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում բացվել է, ինչպես պնդում է The Guardian-ը, ոստիկանի՝ աշխարհի ամենանախանձելի հաստիքը։ Զբոսաշրջային կենտրոն համարվող Սիլլի կղզիներում ոստիկանի թափուր աշխատատեղ կա։ Կղզիներում բնակվում է 2 հազար մարդ։

Նախկին ոստիկաններ Դևոնն ու Քորնուոլը տեղափոխվում են Փլիմութ, ուստի ոստիկանությունը նրանց փոխարինողներ է փնտրում։

Այս կղզիներում հանցագործություններ չեն լինում։ Նա, ով ցանկանում է այստեղ որպես ոստիկան աշխատել, պետք է իմանա, թե ինչպես կարելի է օգնել զբոսնող փոկերին։ Բացի այդ, վերջերս տեղի ոստիկանները հետաքննում էին ոսկե ձկնիկի գործը, որը հայտնաբերվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ, ինչպես նաև փնտրում էին ավտոմեքենան վնասած ձիուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել