Interpress.am-ը գրում է.
ATHENS (Reuters) – Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարության ստեղծած խորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է փոխհատուցում պահանջի Հունաստանի նացիստական օկուպացիայի համար, չորեքշաբթի սկսեց աշխատել և, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կմեծացնի լարվածությունը Աթենքի ու Բեռլինի միջև:
Կառավարությունների և մասնավոր անձանց կողմից Հունաստանը պատերազմի վնասների համար հուզական քարոզարշավ է վարում արդեն մի քանի տասնամյակ: Բայց այն թափ առավ վերջին տարիներին, երբ հույները տուժեցին ճգնաժամից դուրս գալու համար նախատեսված խիստ տնտեսական միջոցներից, որոնք ստանում են Գերմանիայի աջակցությունն ու պարտադրվում Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:
Ցիպրասը հաճախ է մեղադրում Գերմանիային խիստ տնտեսական քաղաքականության առաջացրած դժվարությունների համար և զայրացրել է Բեռլինին, երբ Հունաստանի օգնությունը ապահովելու համար բանակցությունների կեսից սպառնացել է փոխհատուցում պահանջել: Անցյալ շաբաթ իրադրությանը ծանոթ մի աղբյուր հայտնել է Reuters-ին, որ Հունաստանի կառավարությունը ,օգնություն չստանալով մինչև ապրիլի 20-ը, կմնա առանց փողի:
Ցիպրասի Սիրիզա ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանին առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այն հանգամանքները, որոնց պայմաններում Հունաստանն իր վարկատուների հետ կնքել է հակաճգնաժամային պայմանագրերը:
Հանձնաժողովը, որը այսօր սկսել է աշխատել, պետք է հաստատի գերմանական պարտքերը, ներառյալ պատերազմական փոխհատուցումները, այսպես կոչված օկուպացիոն վարկի մարումը, որը հունական բանկը վերցրել է նացիստական Գերմանիայի պարտադրանքով, և ապահովի գողացված հնագիտական գանձերի վերադարձը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ