Վատ սովորություններ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշիLife.panorama.am-ը գրում է.

Չկա մի կին, որը չի անհանգստանում իր քաշի համար և հաճախ ճանապարհներ է փնտրում ավելորդ քաշից ազատվելու համար:

Իհարկե գեղեցիկ մարմին ունենալուն նպաստում են սպորտն ու ճիշտ սննդակարգը, սակայն քչերն են, որ կենթադրեն, թե ինչպիսի փոքրիկ սովորություններ կարող են խոչընդոտել իրենց իդեալական մարմին ունենալու հարցում: Հենց այդ աննշան թվացող, սակայն վատ սովորությունները ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը:

1.  Սնվեք դանդաղ

Զբաղվածությունից ելնելով շատերը չեն հասցնում երկար ժամանակ տրամադրել սնվելուն, ինչի պատճառով ուտում են արագ: Սակայն սնունդը արագորեն հայտնվելով ստամոքսում, թույլ չի տալիս, որպեսզի գրգիռները հասցնեն ճիշտ ազդակներ ուղարկել ուղեղին, և դուք հետևաբար ուտում եք ավելի շատ, քան անհրաժեշտ է:

2.   Սնունդ ընդունելիս  անհրաժեշտ է կենտրոնանալ միայն սնվելու վրա

Այսօր քչերն են սնվում խոհանոցում կամ ճաշի սեղանի շուրջ՝ նախընտրությունը տալով համակարգչի կամ հեռուստացույցի առաջ սնվելուն: ինչի պատճառով օրգանիզմը չի կարողանում ճիշտ մարսողական ռեժիմ ապահովել: Սնվեք խոհանոցում և կենտրոնացեք միայն սնվելու վրա:

3.  Մի սնվեք սթրեսի պատճառով

Կան մարդիկ, ովքեր սթրեսի պատճառով սկսում են մեծ ծավալով սնունդ ընդունել, որպեսզի հանգստացնեն իրենց նյարդերը: Եթե նույնիսկ դա ձեր նյարդերը հանգստացնելու միակ տարբերակն է, ապա զուգահեռ զբաղվեք սպորտով, քանի որ օրգանիզմը սկսում է կուտակել ավելորդ էներգիա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել