Ladynews.am-ը գրում է.

Եղունգներն առողջ պահելու համար անհրաժեշտ է հետևել 3 գլխավոր կանոնի` չկրծել եղունգները, կանոնավոր օգտագործել խոնավացնող կրեմներ և ափսեները լվանալ ձեռնոցներով:

Եղունգները կարելի է նաև ամրացնել հեշտությամբ պատրաստվող տնային միջոցներով:

Դրա համար պահանջվում են.

• 1 թեյի գդալ գերչակի յուղ
• վիտամին E-ի 2 պարկուճ
• ոչ մեծ ապակյա տարրա
• 3-5 կաթիլ էվկալիպտի կամ նարդոսի եթերային յուղ:

Պատրաստման եղանակը

• Տարրայի մեջ լցրեք գերչակի յուղը
• Զգուշորեն բացելով պարկուճները` վիտամին E-ն լցրեք յուղի վրա
• Ավելացրեք եթերային յուղը:

Ստացված խառնուրդը կոսմետիկ բամբակով  քսեք եղունգներին, թողնք 5 րոպե, այնուհետև մաքրեք սրբիչով կամ չոր կտորով:

Գերչակի յուղը խոնավացնում է եղունգները և չի թողնմ, որ դրանք չորանան ու փշրվեն: Եթերային յուղերն ունեն հականեխման հատկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել