Mediamonitor.am-ը գրում է.
Ցավոք, իմ կյանքի ավելի քան կեսի ընթացքում ես խուսափել եմ բնության ամենակատարյալ ու առողջարար սննդատեսակներից՝ ընկուզեղենից և գետնանուշից: Դեռահաս տարիքում ինձ սխալ տեղեկություն էր հասել այն մասին, որ ընկուզեղենը գիրացնում և փորկապություն է առաջացնում. հետևանքներ, որոնցից բնականաբար ուզում էի զերծ մնալ:
Բայց վերջին ուսումնասիրությունների շնորհիվ ես հակառակը պարզեցի և հիմա ամեն օր ընկուզեղենն իմ նախաճաշի, աղցանների, սենդվիչների և խորտիկների անբաժան մասն է կազմում: Փոքրիկ բաժին թեթև աղացած գետնանուշը միշտ ինձ հետ է էքսկուրսիաների ժամանակ. նույնիսկ մեքենայիս մեջ եմ բանկայով գետնանուշ պահում:
Մի շարք լայնամասշտաբ ուսումնասիրություններ, այդ թվում նաև 76,464 կանանց շրջանում Nurses’ Health-ի կողմից անցկացված ուսումնասիրությունը և 42,498 տղամարդկանց շրջանում Health Professionals Follow-Up-ի կողմից արված հետազոտությունը, պարզել են, որ ինչքան շատ է մարդն օգտագործում ընկուզեղեն, այնքան ավելի քիչ են լինում մահացությունների դեպքերը քաղցկեղից և սրտի հիվանդություններից (ցանկացած տարիքում): Իսկ Իսպանիայում անցկացված կլինիկական փորձարկումը ցույց է տվել, որ մահվան դեպքերն ավելի քիչ են նրանց մոտ, ովքեր կիրառում են Միջերկրական դիետան՝ համալրված մեծ քանակությամբ ընկուզեղենով:
Այնուամենայնիվ, այդ ուսումնասիրություններն անցկացվել են նյութապես ապահովված, լավ կրթություն ունեցող, սպիտակամաշկ բնակչության շրջանում, և չնայած հետազոտողների ջանքերին՝ նվազագույնի հասցնել բոլոր հարակից գործոնների ազդեցությունը, որոնք նույնպես կարող էին ազդել արդյունքների վրա, հավանականություն կար, որ մասնակիցներին բնորոշ վերը նշված գծերը (բացի ընկուզեղենի կիրառումից) նույնպես կարող են իրենց դերն ունենալ մահացության ցածր մակարդակի հարցում:
Այնուամենայնիվ համեմատաբար ավելի ցածր սոցիալ-տնտեսական մակարդակին և զանազան էթնիկ խմբերին պատկանող մարդկանց շրջանում (սևամորթներ, սպիտակամորթներ, ասիացիներ, որոնցից շատերը վաղաժամ մահվան ռիսկի տակ են գտնվում այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են ծխելը, գիրությունը, արյան բարձր ճնշումն ու շաքարախտը) վերջերս կատարված ուսումնասիրությունները նույնպես պարզել են, որ ընկույզի ու գետնանուշի և լավ առողջություն ունենալու միջև անքակտելի կապ գույություն ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ