Անմոռուկների գաղափարը, կոնկրետ տարբերանշանի կիրառումն ինքնին վատ գաղափար չի, լիովին ընկալելի ա, բայց միայն ու միայն Հայաստանի սահմաններից դուրս` Սփյուռքում: Խոսքս զուտ սիմվոլի մասին ա, բնավ դա չի վերաբերվում մարազմի հասած «ո՞վ անմոռուկի ավելի օրիգինալ կիրառման եղանակ կգտնի» չհայտարարված մրցույթին: Լավ ծանոթ եք ընթացող մրցույթի ապշեցուցիչ պտուղներին:
Երբ տարբեր պետությունների ներսում բնակվող հայերն են «հիշում և պահանջում», կրում տարբերանշաններ, այո, դա գաղափարական ա, ազդեցիկ ա, խորհրդանշական ա... Բայց երբ դա արվում ա Հայաստանում, այն էլ նման խայտառակ եղանակներով, ապա դա արդեն հատում ա բարոյականության բոլոր սահմանները: Ցեղասպանության մասին իրար «հիշեցնելը» «պատմաբանների հանձնաժողով»-ի պես մի բան ա:
Եթե մեկը կրծքին կամ այլ տեղ կպցնում ա «հիշում ու պահանջում եմ» տարբերանշանը, իսկ դու չես կպցնում, ապա ինքնաբերաբար ստացվում ա, որ դու ոչ հիշում ես, ոչ էլ պահանջում: Էս ա, հա՞, տրամաբանությունը: Հայաստանում նման պրոպագանդայի իրականցումը հայ ժողովրդի համար պիտի վիրավորական լինի: Կոնկրետ իմ համար՝ որպես բոլոր կողմերից արևմտահայ, վիրավորական ա այս կարգի էժանագին ու խայտառակ պրոպագանդան: