ՍԱՊԾ-ն պարզաբանում է, թե ինչու հիմա որոշեց հետազոտել թուրքական բանջարեղենըPanorama.am-ը գրում է.

Թուրքիայի ու Պակիստանի կողքին վաղը կարող են հայտնվել այլ երկրներ, որտեղից Հայաստան բերված պտուղ-բանջարեղենը ևս լաբորատոր հետազոտության կենթարկվեն: Panorama.am-ին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հենց այս երկու երկրից Հայաստան ներմուծվող պտուղ-բանջարեղենն է ենթարկվելու լաբորատոր հետազոտության: 

«Դա պայմանավորված է ներմուծվող պտուղ-բանջարեղենի ռիսկայնության աստիճանով: Մենք ունենք ռիսկերի կառավարման վարչություն, որը մի շարք չափորոշիչներից ելնելով ռիսկային է գնահատում տվյալ երկիրը կամ տվյալ ապրանքը»,-ասաց Ն. Առաքելյանը՝ չհստակեցնելով, թե հատկապես ռիսկային ինչ գործոնների մասին է խոսքը:

ՍԱՊԾ ներկայացուցիչը նշեց նաև, որ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված կառավարության որոշումները սահմանվել են սանիտարահամաճարակային պահանջներ, որոնց պետք է բավարարի միության մաս կազմող Հայաստան ներմուծվող սննդամթերքը, այդ թվում և պտուղ-բանջարեղենը:

«Այս պահին աստիճանական մոտեցում է ցուցաբերվում, Թուրքիան ու Պակիստանը համարվել են առավել ռիսկային, այսինքն ԵՏՄ-ի անդամակցությամբ պահանջներ են փոխվել»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Արձագանքելով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանիդիտարկմանը,  թե ծառայությունը նման որոշում ընդունեց ջերմոցների սեփականատերերի, պտուղ-բանջարեղան արտադրողների բողոքից հետո, Ն. Առաքելյանն ասաց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել