Mashable.am-ը գրում է.
Այս բաղադրատոմսով դուք կհիացնեք ձեր հյուրերին:
Հարկավոր է՝ 800 գրամ կաթնաշոռ, 2 բաժակ շաքարավազ, 100 գրամ կարագ, կես բաժակ թթվասեր, կես բաժակ մաքրած նուշ, կես բաժակ չամիչ, 5 հատ հավկիթ, կես թեյի գդալ աղ:
Կաթնաշոռը խառնել թթվասերի հետ: Կարագը խառնել շաքարավազի հետ՝ ավելացնելով հավկիթները և աղը: Պատրաստի զանգվածը ավելացնել կաթնաշոռին, դնել չամիչը, իսկ հետո նուշը: Դնել հատուկ տարայի մեջ և տեղադրել սառնարանի մեջ՝ նվազագույնը մեկ օրով:
Ըստ ցանկության այն կարելի է գեղեցկացնել ընկույզով կամ չամիչով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել