Panorama.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի այսօրվա հրամանով կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները։ Այս մաիսն հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ներկայումս Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը, աշխատելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ քննչական բաժնի քննիչի պաշտոնում, 2014թ. ապրիլի վերջին, իր վարույթում քննվող քրեական գործով երեք անձի չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելու դիմաց Միսակ Ս.-ի հոր միջոցով պահանջել է խոշոր չափերով` 826 հազ. ՀՀ դրամին համարժեք 2 հազ ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը հասցրել է ստանալ հիշյալ գործով անցնող անձանց ծնողներից: ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործով քննիչը ձերբակալվել է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



