Tert.am-ը գրում է.
Ավագ հինգշաբթի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գլխավորել է ավանդական պատարագը, որը նվիրված է եղել Խորհրդավոր ընթրիքին։ Պատարագից հետո տեղի է ունեցել ոտնլվայի արարողություն, որն իրականացվել է Հռոմի Ռեբիբիա բանտում՝ մոտ 300 բանտարկյալների մասնակցությամբ, գրում է newsru.com-ը։
Այստեղ էլ պոնտիֆիկոսը կատարել է օրվա ավանդական ծեսը՝ լվացել է 12 բանտարկյալների ոտքերը։ Նրանց թվում եղել է 6 կին և 6 տղամարդ՝ Իտալիայից, Նիգերիայից, Բրազիլիայից, Էկվադորից և Կոնգոյից։ Կալանավորներից ոմանք նույնիսկ արտասվել են ոտնլվայի արարողության ժամանակ։
Այնուհետև Հռոմի պապը դիմել է հավաքվածներին։ «Մեր հանդեպ Հիսուսի սերը չունի սահմաններ։ Աստված չի հոգնում սիրել և սիրել յուրաքանչյուրին։ Նա սիրում է բոլորին՝ այնքան, որ մեզ համար իր կյանքն է տվել»,- ասել է պոնտիֆիկոսը։



