Ի՞նչ կանեիք, եթե մի բարետես օտարական, ում կյանքում առաջին անգամ եք տեսնում, անսպասելիորեն մոտենար Ձեզ ու փորձեր համբուրել։ Ամենայն հավանականությամբ, աղջիկների պատասխանները կտրուկ կտարբերվեն տղաների պատասխաններից։ Բազմաթիվ տղաների համար բարետես աղջկա համբույրը հաճելի անակնկալ կլիներ։ Դե մենք, իհարկե, չենք ժխտում, որ որոշ աղջիկներ էլ դեմ չէին լինի համբուրվել գեղեցկադեմ անծանոթի հետ։

Ֆարա Բրուք անունով մի նյույորքցի աղջիկ որոշեց անձամբ համոզվել, թե տղաներն ինչպես կարձագանքեն իր անակնկալ համբույրին։ Նա ուղևորվեց Մանհեթենի ամենաբանուկ կայարաններից մեկը՝ իր վտանգավոր էքսպերիմենտն իրականացնելու համար։

Ֆարան մոտենում էր պատահական անցորդներին՝ իբրև թե ճիշտ ճանապարհը հարցնելու համար, սակայն մի վայրկյան անց փորձում էր համբուրել իր «զոհին»։


Չհուսահատվելով անցորդների մերժումներից՝ Ֆարան շարունակում է իր որոնումները, մինչև վերջապես գտնում է մի մորուքավոր երիտասարդի, ով բնավ էլ դեմ չէ կրքոտ համբույր ստանալ։

Սկզբում այս երիտասարդն էլ մյուսների պես բնազդաբար հետ է գնում, սակայն Ֆարան նայում է նրա աչքերի մեջ ու երկրորդ փորձն է կատարում։ Այս անգամ երիտասարդը մեծ ոգևորությամբ է պատասխանում աղջկա սիրո զեղումներին։

Ֆարան իր սիրառատ արկածները նկարահանել է և տեսանյութն անվանել «Kiss Me NYC»։ Երբ աղջիկը կիսվեց այս տեսանյութով ինտերնետում, այն անթիվ-անհամար դիտումներ հավաքեց։ Ֆարայի արկածախնդրությունը կարող էր շատ վատ վերջաբան ունենալ։

Օտարականների մեջ կարող էին լինել այնպիսի աննորմալներ, ովքեր համբույրին ապտակով կամ աքացիով կպատասխանեին, սակայն, բարեբախտաբար, նման պատահարներ տեղի չունեցան, և էքսպերիմենտն ավարտվեց բուռն համբույրով։ Բոլոր դեպքերում անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ կտանք չկրկնել Ֆարայի էքսպերիմենտը կամ կրկնելու դեպքում, գոնե կրկնել այն, երբ տանը միայնակ եք։ Այդ դեպքում Դուք ապահովագրված կլինեք ապտակների ու աքացիների վտանգից։



