Առաջարկում եմ ՀՀ Կառավարությանը գյուղերի խոշորացման վտանգավոր ծրագիրը փոխարինել Հայաստանի գյուղերի հզորացման ծրագրով: Խորհրդային տարիներին խոշորացման տխրահռչակ ծրագրի հետևանքով բառացիորեն բնաջնջվել է մոտ երեք հարյուր գյուղ: Մենք պահանջատեր ենք ոչ միայն Արևմտյան Հայաստանի գյուղերին և քաղաքներին, այլև Արևելյան Հայաստանի անհետացող գյուղերին ու ավաններին: Գոնե մեկ գյուղ շենացնել ու հզորացնելուց հետո միայն կարելի է մտածել, թե ինչպես միավորել համայնքների ներուժը, այն էլ կամավոր հիմքերի վրա: Անտեղի եմ համարում «վերևից» պարտադրված հանրաքվեն, որ ծրագրվում է մայիսին: Կոչ եմ անում ՀՀ Կառավարությանն ականջալուր լինել գյուղացիներին, տնտեսագետներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին իրենց վրդովմունքն են հայտնում գյուղերի խոշորացման վերաբերյալ: Իսկ գյուղերի հզորացման ծրագրին, ի տարբերություն գյուղերի խոշորացման` դրամաշնորհով և պատվերով շարադրված հայեցակարգերի և օրինագծերի, գործընկերներիս հետ պատրաստ եմ բերել նաև իմ անշահախնդիր մասնակցությունը:
Կից նյութն՝ այստեղ



