Life.panorama.am-ը գրում է.

Անդրե. «Չկա խոսակցություն, որ իմ մասին լսած չլինեմ՝ սկսած իմ սեռական կեղմոնորոշումից վերջացրած ամեն ինչից»

«Անցյալը ներկա է» հաղորդաշարում այս անգամ էլ հյուր էր Անդրեն: Հատկապես ուզում եմ նշեմ անկեղծության այն բաժինը, որով դերասաններն ու երգիչները այստեղ խոսում են իրենց մասին:

Դա նկատել էր Անի Երանյանի դեպքում, նույն բանը կար նաև Անդրեի մոտ: Պետք է ասեմ, որ այստեղ նրանց կարողանում ես ճանաչել որպես մարդ առաջին հերթին, հետո նոր շոու բիզնեսի ներկայացուցիչ:

Անդրեն էլ այստեղ խոսում է ամեն ինչի մասին, սկսած իր դժվար մանկությունից, որը զուգորդվում էր Արցախի պատերազմի հետ, ունեցած վերջին 4000 դրամով Երևան գալուց, վերջացրած իր տատի մասին սիրող թոռան ասած խոսքերով: Հատկապես ինձ հուզեց այն սերը, որով նա խոսում էր իր քրոջ՝ Անուշ Հովնանյանի մասին, որը ժամանակին եղել էր իր պրոդյուսերը, այն, թե ինչպես էր նա քրոջը համոզել ամուսնանալ և ընտանիք կազմել, չզոհել սեփական երջանկությունը հանուն եղբոր կարիերայի: Յուրքանաչյուր քրոջ համար եղբոր նման վերաբերմունքը երևի երազանք է ու մեծ բերկրանք:

Անդրեն խոսում է նաև իր հասցեին հնչած ամենատարբեր բամբասանքների ու խոսակցություների մասին: «Չկա խոսակցություն, որ իմ մասին լսած չլինեմ՝ սկսած իմ սեռական կեղմոնորոշումից վերջացրած ամեն ինչից»-, ասում է երգիչը: Սակայն դրանց նորմալ է վերաբերվում. «Նորմալ է դա, որ կա բանակ, որը քեզ չի սիրում: Ոչ թե չի սիրում այլ զգացմունքային քեզ ատում է: Դա էլ է ինչ-որ շնորհք՝ լինել այդքան ատելի»:

Ի դեպ, երգչի մեծագույն երազանքը այսօր ընտանիք կազմելն է և երեխա ունենալը, մի բան, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ շոու-բիզնեսի՝ էկրաններից երևացող ցանկացած հաջողակ գործչի ետևում առաջին հերթին կանգնած է սովորական մարդ, կին կամ տղամարդ, որը ուզում է անձնական երջանկություն և հետո նոր մնացածը:

Դիտեք տեսանյութը և ինքներդ էլ դրանում կհամզովեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել