3 ապրիլի, Վանաձոր, արդեն մի քանի օր է՝ նախատոնական եռուզեռ է քանդուքարափ եղած «Լաչինի միջանցքում», ուղեգորգ հիշեցնող հսկայական փոսերի հարևանությամբ: Երկու հանդիպակաց անցորդ եթե միմյանց ճանապարհ տան, ապա նրանցից մեկնումեկն անպայման կհայտնվի փոսում, որ լցված է աղբով ու խճազանգվածով (շուրջ 3 ամիս): Շարունակում է քանդուքարափ մնալ նաև Վարդանանց (նախկին Շահումյան) փողոցը, որտեղ ջրագծերի փոխման աշխատանքներից հետո տարածքի մի մասը խճապատվել է դեռ Նոր տարուց առաջ ու այդպես էլ թողնվել: Իսկ Տիգրան Մեծ կենտրոնական պողոտայում շարունակվում է ծառերի «գաճաճացումը»՝ թերևս մայրաքաղաքի «առաջավոր» փորձից» ոգևորված. նշենք, որ երեկ «Կենտրոն» հեռուստատեսությունն անդրադարձավ երևանյան որոշ փողոցների ծառաջարդին, որի արդյունքում երեխաներն սկսել են անճյուղ ծառեր նկարել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/756019057829192
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել