Life.panorama.am-ը գրում է.

«Նյարդայնանում եմ, երբ հասնում են ընտանիքիս». Դավիթ Թադևոսյանն՝ իր և Լիկա Սալմանյանի հարաբերությունների մասին

Ընդամենը մի քանի օր է, ավարտվել է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի»  հեռուստասերիալը: Որքան էլ սերիալը քննադատության արժանացավ, միևնույն է, ռեյտինգային թվերը փաստում են, որ այն էկրաններինգամված է պահել քննադատողների մեծ մասին: Life.panorama.am-ն այսօր զրուցել էսերիալի գլխավոր դերակատար, դերասան Դավիթ Թադևոսյանի հետ:  
-Օրեր առաջ ավարտվեց Ձեր մասնակցությամբ հեռուստասերիալը: Այժմ ակտիվ հանգստի մե՞ջ եք:

-Եվ հանգստանում եմ, և զուգահեռ պատրաստվում նոր նախագծին: Փակագծերը շատ բացել չեմ կարող, միայն կասեմ, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ:

-Բավական եկար ժամանակ էկրաններին էիք, ծանրաբեռնված գրաֆիկով, իսկ հիմա հանգստանալու փոխարեն նոր գո՞րծ եք սկսում: Դժվար չէ՞ անցումը նորնկարահանումների:

-Դժվար է, բայց դա մեր աշխատանքն է, պետք է սովոր ու պատրաստ լինենք այդ ամենին: Այնպես չի, որ պետք է նախագծի ավարտից հետո մի 5 տարի վերականգնվես, որ կարողանաս նոր բան սկսես: Այդպես կարող է ամբողջ կյանքումդ երկու գործ անես: Ես այժմ և՛ հանգստանում ու վերականգնվում եմ, և՛ նախապատրաստվում նկարահանումներին:

-Փաստորենայս երկու տարվա հոգնածությունն այնքան էլ չեք զգում:

-Երբ գործնական ռեժիմս մի քիչ թուլանում է՝ զգում եմ, բայց երբ նույն տեմպի մեջ եմ շարունակում, երբեք չեմ զգում:

-Ընտանիքն է՞լ է սովորել Ձեր տեմպին:

-Սովորել են, բայց ամեն դեպքում ո՛չ ես, ո՛չ կինս, առավել ևս՝ տղաս, չենք կարողանում համակերպվել այս գրաֆիկին: Բայց, ինչ արած:

-Դավիթբացի ճանաչումիցի՞նչ տվեց Ձեզ սերիալը և ի՞նչ «գողացավ» Ձեզանից:

-Նախ, ինձ տվեց իմ աշխատանքը: Չէ՞ որ սա իմ աշխատանքի բնույթն է, այն մասնագիտությունը, որն ինքս եմ ընտրել: Բնականաբար, ակնկալել եմ, որ նմանատիպ զբաղվածություն, գրաֆիկ ու աշխատանք պետք է ունենամ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինձանից ինչ գողացավ, ապա կասեմ՝ այն ժամանակը, որը կարող էի անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ:

-Իսկ ավելի եկամտաբեր է տարիներով խաղալ նույն սերիալո՞ւմ, թե այդ ընթացքում նկարահանվել մի քանի գեղարվեստական ֆիլմերում:

-Արդեն գրպանիս ենք հասնում հա՞, դա լավ չի: Քանի որ սերիալը երկարատև աշխատանք է, բնականաբար, ֆինանսական ստաբիլություն է ապահովում: Իսկ գեղարվեստական ֆիլմերն ու մնացած պրոյեկտները վճարվում են միայն մեկ անգամ: Այնպես որ, անհամեմատելի է գումարային տարբերությունը:

-Այս ընթացքում եղե՞լ են առաջարկներ, որոնցից ստիպված եք եղել հրաժարվել:

-Իհարկե, բայց չեմ ափսոսել:

-Բավական արտահայտված կերպարներում եք հանդես գալիս: Նրանք խոսուն են, արտահայտիչ և էմոցիոնալ: Դա Ձեր տեսակի՞ց է գալիս, թե փորձում եք լուծել այն խնդիրները, որոնք տալիս է ռեժիսորը:

-Ինձ թվում է, ես կարողանում եմ լուծել ռեժիսորի տված խնդիրները: Ինքս ինձ չեմ խաղում երբեք:

-Ձեր սերիալային՝ Սպոյի կերպարումբավական անհավասարակշռված էիքԻրականում

ինչպիսի՞ն եք:

-Հաստատ այդպիսին չեմ: Բայց հեռուստադիտողը, կարծեք թե, սիրեց Սպոյի այդ տեսակը:

-Ե՛վ տարիքովև՛ անցած ճանապարհով պատկառելի դերասանների կողքին էիք 

հանդեսգալիսԱսում են՝ մեծերը խանդով են վերաբերում երիտասարդներին

Նման բաներզգացե՞լ եք:

-Ոչ, երբեք չեմ զգացել: Նույնիսկ ավելին, իրենք այնպես են պահել, շփվել, աշխատել, որ չեմ զգացել մեր միջև տարբերություն: Գուցե իրենք շատ լավ թաքցրել են, բայց այնպես են արել, որ ես ինձ իրենց հավասար եմ զգացել, չեմ ճնշվել իրենց կողքին: Դա գալիս է իրենց պրոֆեսիոնալիզմից, ճիշտ աշխատելաոճից:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում, երբ Ձեր խաղընկերները փորձառու չեն լինում, կամ, ընդհանրապես, դերասանի մասնագիտության հետ կապ չեն ունենում:

-Իսկապես, սերիալներում վերջերս ընդունված է ներգրավել ոչ փորձառու դերասաններ: Համենայնդեպս, փորձում եմ շատ ծանր չտանել, քանի որ այլ տարբերակ չկա: Դերասաններն ուղղակի փորձում են ինչ-որ կերպ լրացնել, տեսարանը փրկել:

Սերիալում նորից առաջարկ ունենալու դեպքում ի՞նչ կերպարով կցանկանայիք

ներկայանալ:

-Ճիշտն ասած՝ երբեք չեմ մտածել՝ սերիալում ինչ կուզեմ խաղալ: Համենայնդեպս, եթե ինչ-որ բաներ չհավանեմ, միանշանակ կհրաժարվեմ: Այնպես չի, որ ամեն ինչ կարելի է խաղալ: Ինձ համար կարևոր է կերպարը, ասելիքը, սերիալի հետաքրքրությունը:

-Թատրոնում այսօր զբաղվածություն ունե՞ք:

-Ոչ: Բայց կոմերցիոն ներկայացումներում խաղացել եմ նաև սերիալում նկարահանվելու ընթացքում:

-Ժամանակին ընդգրկված էիք  «ՓՈՍ»-ի թատրոնում: Չե՞ք մտածում նորից վերադառնալ խաղացանկային ներկայացումներին, հաստատվել թատրոնում:

-Խաղացանկային թատրոնում չեմ ցանկանում աշխատել, քանի որ ստիպված ես լինում խաղալ  «ապուշ»  ներկայացումներում, որոնցում խաղալու ցանկություն հեչ չունեմ:

-Այսպես որ շարունակվի, թատրոնները կծերանան. երիտասարդները տարբեր պատճառներով հեռանում են թատրոնից:

-Որովհետև թատրոնները երիտասարդներին սխալ են օգտագործում: Սա ինձ համար ծանր թեմա է, սրբորեն եմ մոտենում ու չեմ ուզում ավելորդ բորբոքել:

-Բավական խանդոտ կերպար էիք ներկայացնումԻրականումլինելով դերասանուհու

ամուսինհաճա՞խ եք այդ խնդրի հետ բախվում:

-Ճիշտն ասած՝ ոչ, առիթ չի լինում: Մեզ մոտ փոխըմբռնումն ու միմյանց նկատմամբ վստահությունն է իշխում:

-Խոսում եք նաև Ձեր կնո՞ջ անունից: Չէ՞ որ նա խանդելու տեղ ունի. անընդհատ էկրաններին եք՝ շրջապատված գեղեցիկ խաղընկերուհիներով:

-Իմ կինը գիտի, որ ինձ համար ամենագեղեցիկն ինքն է:

-Էմոցիոնա՞լ եք, շո՞ւտ եք բռնկվում:

-Ոչ, բոլորովին:

-Դավիթ, դերասանները, բեմի, էկրանի մարդիկ չեն կարող խուսափել կողմնակի և ուշադիր հայացքներից, նաև՝ բամբասանքներից: Լուրեր էին շրջանառվումոր սերիալիՁեր խաղընկերուհու՝ Լիկա Սալմանյանի պատճառով հեռացել եք ընտանիքից:

-Մեր հայերը սիրում են մարդու աշխատանքն անտեսել ու զբաղվել անիմաստ ու հիմար բամբասանքներով: Թեև հայը չի կարող այդքան փոքրոգի ու բամբասկոտ լինել, հայը շատ մաքուր ու ազնիվ մարդ է: Քիչ առաջ հարցնում էիք, թե ի՞նչ տվեց ճանաչումն ինձ. այ սա տվեց. տգեղ ու անիմաստ խոսակցություններ: Թեև միշտ թեթև եմ նայել նմանատիպ խոսակցություններին, քանի որ գիտեմ՝ սա մեր աշխարհն է, մեր ընտրած աշխատանքն ու դրա հետևանքը, բայց մեկ է, նյարդայնանում եմ, երբ հասնում են ընտանիքիս:

-Յուրաքանչյուր ընտանիքում էլ լինում են խոսակցություններՁեր ընտանիքում այդ

խոսակցություններն առավել շատ ի՞նչ պատճառով են առաջանում և ո՞վ է զիջողի դերում լինում:

-Միշտ չի, որ միայն մեկն է զիջում. ես էլ եմ զիջում, կինս էլ է զիջում: Այնպես չի, որ կինը միշտ ու պարտադիր պետք է զիջի: Մենք հասուն ու կայացած մարդիկ ենք, հասկանում ենք միմյանց: Եթե որևէ բանում թերանում ենք, ապա նորմալ այդ մասին խոսում ենք ու խնդիրը հարթում: Իսկ խնդիրներն ավելի շատ առաջանում են միմյանց նկատմամբ կարոտից: Աշխատանքս ժամանակատար է ու այդ կարոտից, երբեմն, բարկություն է առաջանում:

-Աստղիկը՝ Ձեր կինը, այժմ աշխատո՞ւմ է: Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերում, երբ կինն աշխատում է: Այն տղամարդկանցից չե՞ք, ովքեր նախընտրում են իրենց կանանց տեսնել միայն խոհանոցում:

-Դե չի աշխատում, փոքրիկին է խնամում: Ինչ վերաբերում է՝ կինս պետք է աշխատի, թե ոչ, ապա միանշանակ՝ այո: Հակառակ դեպքում ինձ համար անհետաքրքիր կլինի:

-Գուցե մի օր երկուսիդ մեկ ֆիլմում, սերիալում տեսնե՞նք:

-Իհարկե, այդ օրն, անպայման, կգա:

-Հանգիստն ինչպե՞ս եք սիրում անցկացնել:

-Ընտանիքիս և ընկերներիս հետ: Կապ չունի, կլինենք մեր տանը, ընկերոջ, թե՞ քաղաքից դուրս: Համենայնդեպս, ռեստորանային, ակումբային մթնոլորտ չեմ սիրում: Ավելի շատ սիրում եմ շփվել, խոսել, ծիծաղել…

-Քանի՞ տարեկան է Ձեր բալիկն արդեն: Չի՞ զարմանում, որ այս քանի օրը հայրիկը չի երևում հեռուստաէկրաններին:

-Տղաս 3,5 տարեկան է: Ճիշտն ասած՝ մենք նրան սերիալի չենք  «գամել», նա իր տարիքին համապատասխան հաղորդումներ, մուլտֆիլմեր է նայում: Շատ գունավոր ու գեղեցիկ մուլտֆիլմեր կան, որոնք ավելի հետաքրքիր են, քան հայրիկին էկրանին տեսնել  «հորս արև»  վիճակներով: Երբ մեծանա, թող նայի ինչ ուզում է:

-Ի դեպ, կա՞ն արտահայտություններ, որոնք Սպոն վերցրել էր Դավիթից:

-Ոչ, ուղղակի կան արտահայտություններ, որոնք զգալով, որ այդ կերպարին բնորոշ են, օգտագործել եմ, բայց դրանք իմը չեն եղել:

-Դավիթ, դեռևս չե՞ք մտածում ընտանիքը համալրելու մասին:

-Անկեղծ ասա՝ դեռ ոչ: Ծրագրեր կան, որոնք պետք է պարզ դառնան, այնուհետև կմտածենք այդ մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել