Yerevan.today.am-ը գրում է.

 

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանի հրավերով ապրիլի 2-ին «Թումո» կենտրոն է այցելել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում պաշտոնավարման ընթացքում էլ հիմնադրվել է կենտրոնը: Ռոբերտ Քոչարյանը Սեմ Սիմոնյանի և տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնի սրահներում, ծանոթացել դասընթացների առանձնահատկություններին, դիտել կենտրոնի սաների պատրաստած տեսահոլովակները, շփվել տարբեր ծրագրերի մասնակիցների հետ:

Այս մասին մեզ տեղեկացրին «Թումո» կենտրոնից` այլ մանրամասներ չնշելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել